Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 18.05.2020

Մայիսի 19-ին, ժամը 15:00-ին, Ավշարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   Մայիսի 22-ին, ժամը 12:00-ին, Զանգակատան համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:   Մայիսի 21-ին, ժամը 16:30-ին, Հովտաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Այգավանում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատում կիրականացվի

Այգավանում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատում կիրականացվի 15.05.2020

 Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Այգավան համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Այգավան համայնքի Գառնիկ Ղուկասյան փողոցի 641 մետր և Գառնիկ Ղուկասյան փողոցի 276 մետր հատվածների ասֆալտապատման աշխատանքները շուտով կսկսվեն: Ասֆալտապատման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 53 064 840 ՀՀ դրամ: 

Շահումյան համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Շահումյան համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ 13.05.2020

2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Հաստատված հայտերից Շահումյան համայնքի փողոցների արտաքին էլեկտրական լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար արդեն հայտարարվել է մրցույթ: Հայտերի բացումը տեղի կունենա Արարատի մարզի Շահումյան գյուղի Գագիկ Սարգսյան փողոց թիվ 49 հասցեում, 2020 թվականի մայիսի 14 –ին, ժամը...

Հաշվետվություն Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 12.05.2020

Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։  ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ...

Տեղեկատվություն՝ մարզում ապրիլ ամսվա ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ մարզում ապրիլ ամսվա ծնունդների վերաբերյալ 11.05.2020

 Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի ապրիլին ծնվել է 95 երեխա, որից՝ 50 տղա, 45 աղջիկ : 

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 360 վարակակիր

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 360 վարակակիր 11.05.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 197 պացիենտ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18