Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 23.04.2020

Ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին,Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը:  

 Հաշվետվություն՝ Արարատի մարզի համայնքներում  ստացված նվիրատվությունների վերաբերյալ

Հաշվետվություն՝ Արարատի մարզի համայնքներում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 21.04.2020

 Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին շաբաթների ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։ ✅Արտաշատի «Պրոֆշին» շինանյութի խանութների ցանցը սննդի փաթեթներ է տրամադրել Արտաշատ քաղաքի դժվարին կացության մեջ հայտնված 20 ընտանիքների: Փաթեթներում եղել է քաղցրավենիք, մակարոն, ալյուր, ձեթ, յուղ, բրինձ, շաքարավազ։ Փաթեթները շահառուներին են հանձնել համայնքապետարանի աշխատակիցները: ✅ Ադիբեկյան...

Այգեզարդում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Այգեզարդում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները 21.04.2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները (2.1 կմ)։ Համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս տարի...

Վերջին տվյալներով՝ մարզում 233 վարակակիր կա

Վերջին տվյալներով՝ մարզում 233 վարակակիր կա 21.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։    Մնացեք տանը Սահմանափակեք շփումները Հետևեք անձնական հիգիենային Առողջ եղեք

Մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են Վեդու ջրամբարի և գյուղմթերքի շուկայի կառուցման աշխատանքներին

Մարզպետն ու ՏԿԵ նախարարը հետևել են Վեդու ջրամբարի և գյուղմթերքի շուկայի կառուցման աշխատանքներին 20.04.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 18-ին այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով...

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ 16.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։ Նորից ու նորից հորդորում և խնդրում ենք լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։     

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45