Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի

Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի 31.03.2020

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։ Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։ 

Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը

Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը 30.03.2020

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար Հայաստանը ժամանակավորապես անցել է հեռավար ուսուցման համակարգի։ Ըստ նախնական գնահատման՝ Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը: Հեռավար ուսուցման համար դպրոցների ուսուցիչները օգտվում են ԿԳՄՍ նախարարության կողմից գործարկված heravar.armedu.am համալիր էջից:...

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ Գարիկ Սարգսյան 30.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ներկայացրել է մարզում տիրող իրավիճակն ու կոչով դիմել քաղաքացիներին։ Մարզպետն ասել է․ • Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի։ • Այս պահին մարզում ունենք մի քանի թեժ օջախներ։ Հիմնականում Մասիսի տարածաշրջանի մեր համայնքներն են՝ կապված բոլորին հայտնի արտադրամասի դեպքի հետ։ Արտադրամասը գտնվում է Երևանում, բայց մեծ թվով աշխատակիցներ ունի մեր մարզից՝ Մասիսի և Արտաշատի...

Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից 30.03.2020

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր...

ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը մարզպետարանին նվիրաբերել է բժշկական պարագաներ

ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը մարզպետարանին նվիրաբերել է բժշկական պարագաներ 27.03.2020

Վերջին մի քանի տարում Արարատի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատվել է սերտ համագործակցություն։ Կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածման հետ, ինչպես նաև կարևորելով վարակի դեմ ճիշտ պայքարը՝ ընկերության կողմից մարզպետարանին են նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։ Մարզպետարանի կողմից դրանք կբաժանվեն...

Մարզպետ Գարիկ Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը

Մարզպետ Գարիկ Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը 27.03.2020

 Հանրային հեռուստաընկերության եթերում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչպիսի իրավիճակ է Արարատի մարզում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։          Տեսանյութը՝   այստեղ :    

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31