Նորություններ

Լուսառատցի բարերարը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի ԲԿ-ներին 24.09.2020
Նիդերլանդներում բնակվող, ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին: Մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպել են Արմեն Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնել նվիրատվության համար: Արմեն Հակոբյանն էլ իր...
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված...

Մարզպետը շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում 23.09.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շրջայց է կատարել Այգեպատ, Այգեզարդ և Շահումյան համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում: Այգեպատ համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31...
Տեղեկացում 23.09.2020
Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հնաբերդի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ: Սեպտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:

Լուսառատցի բարերարը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի ԲԿ-ներին 23.09.2020
Նիդերլանդներում բնակվող, ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին: Մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպել են Արմեն Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնել նվիրատվության համար: Արմեն Հակոբյանն էլ իր...

Վանաշենում ավարտվել են Մեսրոպ Մաշտոց փողոցի ասֆալտապատման աշխատանքները 22.09.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Վանաշեն համայնքում արդեն իսկ ավարտվել են դեպի դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատվել է 450 գծամետր երկարությամբ ճանապարհահատված: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 868 հազար 460 ՀՀ դրամ, որից 45%-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:


