Նորություններ

Կոնստրուկցիայի ուժեղացման աշխատանքներ՝ Մխչյանի մշակույթի տանը 30.07.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020թ. սուբվենցիոն ծրագրով Մխչյանի մշակույթի տանն իրականացվում են կոնստրուկցիաների ուժեղացման աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմում է 5.713.410 ՀՀ դրամ, որից 70%-ը հատկացնում է համայնքը, 30%-ը՝ Կառավարությունը:

Վեդու բժշկական կենտրոնը օգոստոսի 3-ից կվերադառնա իր հիմնական աշխատանքին 30.07.2020
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի համար:

Արարատի մարզում կիրականացվի Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը 29.07.2020
Արարատի մարզում շուտով կմեկնարկի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը: Ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնման ընդհանուր արժեքը 2 միլիարդ 318 միլիոն ՀՀ դրամ է: Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ: Հիմնական նպատակներն են՝ վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքները, ներտնտեսային ոռոգման համակարգերը, արդիականացնել և...

Լանջազատի Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցները կգազաֆիկացվեն 29.07.2020
Հուլիսի 2-ից Լանջազատ համայնքում մեկնարկել է մարզում կյանքի կոչվող սուբվենցիոն ծրագրերից մեկը: ՀՀ կառավարության ու համայնքի ֆինանսավորման (50/50) շնորհիվ ամիսներ անց բնական գազով կապահովվեն համայնքի միակ չգազաֆիկացված Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8.076.000 դրամ:

Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքում իրականացվել են մաքրման աշխատանքներ 28.07.2020
Օրեր առաջ Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքի աղտոտվածության խնդրի հետ կապված մի քաղաքացի էր ահազանգում և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրում այս տհաճ տեսարանի վրա։ Մարզպետարանը շատ արագ արձագանքել է և Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով հուլիսի 6-ին ջրանցքը մաքրվել է կուտակված աղբից։ Ստորև տեղադրված նկարներում երևում է, թե ինչպես և ինչ արագությամբ է ջրանցքը` մաքրմանը հաջորդող 10 օրերի ընթացքում, ամբողջությամբ լցվում շրջակա համայնքներում բնակվող...

Մարզպետը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին 24.07.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Ջրաշեն, Այգեզարդ, Վեդի, Աբովյան և Նոր Կյանք համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում: Ջրաշեն համայնքում արդեն իսկ ավարտվել են Ս. Քոլոզյան փողոցի 775մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է նաև տվյալ հատվածի ոռոգման ջրագիծը: Սուբվենցիոն այս ծրագրի մրցութային արժեքը 57. 820.000 ՀՀ դրամ է: Աբովյան համայնքում արդեն շահագործման է հանձնվել անցած տարվա սուբվենցիոն ծրագրով...


