Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի 12.12.2019

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել փոքր դահլիճի բացման արարողությունը: Լուսային, ձայնային նորագույն սարքավորումներով զինված դահլիճը նախատեսված է տիկնիկային ներկայացումների ու մոնոներկայացումների, գրքի շնորհանդեսների, պոեզիայի և հոբելյանական երեկոների կազմակերպման համար։ Դահլիճը ինքնաարտահայտման յուրօրինակ հարթակ կարող է դառնալ նաև երիտասարդ ստեղծագործողների համար: Բացման առթիվ կայացած միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ռ.Առաքելյանի...

Մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը

Մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը 11.12.2019

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։ Ծրագրի նպատակը Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։...

Գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթաց՝ Արարատի մարզում

Գյուղոլորտին վերաբերող խմբային դասընթաց՝ Արարատի մարզում 11.12.2019

Արարատի մարզի Արաքսավան համանքում երեկ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության կողմից իրականացված անվճար խմբային դասընթաց: Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այն նվիրված էր ջերմատնային պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վնասատուների դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Դասընթացի ընթացքում առանձին անդրադարձ է...

Մարզպետն Արտաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին

Մարզպետն Արտաշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին 11.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների ուղեկցությամբ այսօր շրջել է Արտաշատ քաղաքում, ծանոթացել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրով քաղաքում բարեկարգվում և ասֆալտապատվում է Շահումյան փողոցը, ինչպես նաև համայնքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19, 21, 23 շենքերի բակերը, Մարքսի փողոցի թիվ 3, 5, 7 շենքերի բակերը, Իսակովի փողոցի 47/2, 47/3 շենքերի բակերը։ Իրականացվում են նաև՝ ✔փոսային...

Նոր Խարբերդում ավարտվել են 1-6-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Նոր Խարբերդում ավարտվել են 1-6-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները 10.12.2019

Արարատի մարզի համայնքներում այս տարի մեծ ծավալով իրականացված ասֆալտապատման աշխատանքներից անմասն չի մնացել նաև  Նոր Խարբերդ համայնքը: Այստեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են 1-6-րդ՝ դեպի կենտրոնական տանող փողոցները: Աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության և համայնքի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է 81 մլն 600 հազ դրամ:  

Տեղեկացում 09.12.2019

 Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, Գետափնյայի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի10-ին, ժամը 11:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Եղեգնավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, Դարակերտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական  նիստը: ***...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46