Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նարեկում լուծվել է խմելու ջրի հարցը

Նարեկում լուծվել է խմելու ջրի հարցը 28.11.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նարեկ համայնքում արդեն ավարտվել են 3 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Համայնքում խմելու ջրի սակավությունը հիմնական խնդիրներից էր, հատկապես՝ ամռանը: Արդյունքում բնակիչները ջրով կապահովվեն օրական 12 ժամ՝ նախկին 2-3 ժամի փոխարեն:Համայնքն օրական 30-40 խմ ջրի փոխարեն կստանա 100-200 խմ ջուր, որը կբավարարի օրվա կարիքների համար: Սուբվենցիոն ծրագրի այս արժեքը 16 միլիոն 986 հազար ՀՀ դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝...

Ազատավանը նախակրթարան կունենա

Ազատավանը նախակրթարան կունենա 27.11.2019

Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած հարցերից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի 150 փոքրիկ կկարողանա այցելել համայնքում գործող նախակրթարան: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած 635,15 քմ մակերեսով մանկապարտեզի հիմնանորոգման վերջին աշխատանքներն են տարվում, համայնքի բնակիչներն էլ անհամբեր սպասում են կրթօջախի բացմանը: Եռահարկ շենքի վերակառուցման համար պահանջվել է 39.995 միլիոն ՀՀ դրամ, որից 49%-ը հատկացնում է Կառավարությունը, 51%-ը՝...

Տեղեկացում 26.11.2019

Նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, Արարատի մարզի Ազատավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ին, Արարատի մարզի Երասխի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին,  Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի...

Սուրենավանի միջնակարգ դպրոցում ներառական նոր կենտրոն է բացվել

Սուրենավանի միջնակարգ դպրոցում ներառական նոր կենտրոն է բացվել 25.11.2019

Սուրենավանի միջնակարգ դպրոցը լուսավոր ու մեծ նոր կենտրոն ունի՝ ներառական կրթության համար նախատեսված կահավորմամբ ու ծրագրերով: «Դեպի լույս» կոչվող կենտրոնը համալրվել է նոր կահույքով, երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներն ու հոգեբանները: Կարևոր այս ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել դպրոցի և «Խաղաղության կորպուսի» համատեղ ջանքերով: «Ներառական կրթությանը պետք է պատրաստ լինեն բոլորը՝ երեխան, ուսուցիչը, ծնողները: Ամեն աշխատանք տարվում է, որ դպրոցում...

Բարձրաշենում այգի է կառուցվում

Բարձրաշենում այգի է կառուցվում 21.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում լայն թափով ընթանում է զբոսայգու կառուցումը: Ներկա պահին իրականցվում են սալիկապատման աշխատանքներ: Բարձրաշենցիների համար ստեղծվում է կանաչապատ տարածք՝ հագեցած խաղահրապարակով, նստարաններով, տաղավարներով, մինի ֆուտբոլի խաղադաշտով: Համայնքի համար տարիներ շարունակ երազանք դարձած այգին նախատեսվում է շահագործման հանձնել այս ամսվա վերջին: Ծրագրի ընդհանուր...

Վեդու ծննդատանն իրականացվել են վերանորոգման աշխատանքներ

Վեդու ծննդատանն իրականացվել են վերանորոգման աշխատանքներ 20.11.2019

Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Բարեկարգումն իրականացվել է բացառապես բուժկենտրոնի խնայողությունների հաշվին: 3,5 միլիոն ՀՀ դրամով հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, ինչպես նաև՝ նորացնել ջեռուցման համակարգը: Վերջին տարիների ընթացքում ծննդատան որոշ բաժանմունքներում տարբեր ծրագրերով ևս իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Նշենք, որ ծննդատունը Արարատի մարզից սպասարկում է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15