Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարձրաշենում ներկայացվել է «Մի կաթիլ մեղր»-ը

Բարձրաշենում ներկայացվել է «Մի կաթիլ մեղր»-ը 24.09.2019

Թումանյանական տարին շարունակվում է. Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Բարձրաշենի մանկապարտեզում կայացել է «Մի կաթիլ մեղր» մյուզիքլի պրեմիերան: Երաժշտական ներկայացումը, որ բեմադրվել է մանկապարտեզի երաժշտության ուսուցչու կողմից, ներկայացրել են սաները՝ բարձրաշենցի փոքրիկները: 

Մարզխորհրդի հերթական նիստը՝ Արարատի մարզպետարանում

Մարզխորհրդի հերթական նիստը՝ Արարատի մարզպետարանում 23.09.2019

2019թ. մարզխորհրդի երրորդ նիստի սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին, ապա անցել օրակագային 3 հարցերի ներկայացմանը։ Վերջին եռամսյակում գյուղատնտեսության բնագավառի ակտուալ թեման բերքահավաքնէ։ Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն անդրադարձել է պտուղ֊բանջարեղենի բերքատվության ցուցանիշներին, ինչպես նաև խոսել ոռոգման համակարգում այս տարի գրանցված բարձր ցուցանիշներից. չնայած առկա խնդիրներին՝ հողօգտագործողները ջրամատ ակարարման...

Պարգևատրվել են լավագույնները

Պարգևատրվել են լավագույնները 23.09.2019

«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի մարզային փուլի հաղթող ընտանիքներն այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Չորս տարիքային խմբերում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած տասներկու ընտանիքներին դրամական պարգևներ և հավաստագրեր են հանձնել Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն ու նախարարության ներկայացուցիչ Արթուր Սեդրակյանը Հիշեցնենք՝ մարզական վերոնշյալ միջոցառման եզրափակիչ փուլը, որին Արարատի...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության օրվա առթիվ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության օրվա առթիվ 21.09.2019

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախ պետականության հաստատման 28-րդ տարեդարձի առթիվ: Միասնական ջանքերով կերտած մեր պետականության հիմքերն էլ ավելի կկարծրանան եթե մեր պայքարը լինի համառ ու ամենօրյա, աշխատանքը ՝ դեպի նպատակը տանող, և մեր ընդհանուր տանիքը՝ համերաշխ: Երկիրը հզոր տեսնելու մեր համատեղ ձգտման մեջ անսպառ ջանք ու եռանդ, նվիրում ու սեր պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրը: Համոզված եմ՝ հենց այդ կերպ՝ քայլ առ քայլ, ձեռք ձեռքի տված կարող ենք հասնել մեր երազանքների...

Արարատի մարզը՝ Գյմուրիում կայացած էքսպո-ցուցահանդեսին

Արարատի մարզը՝ Գյմուրիում կայացած էքսպո-ցուցահանդեսին 21.09.2019

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը մեծ շուքով նշվել է հանրապետության երկրորդ մայրաքաղաքում. Տոնի առթիվ Գյումրիում կազմակերպված տոնակատարության մաս է կազմել նաև էքսպո-ցուցահանդեսը, որին Արարատի մարզը ներկայացրել են Արալեզ և Փոքր Վեդի համայնքները։ Համերգային կատարումներով հանդես են եկել նաև Փոքր Վեդու արվեստի դպրոցի քանոնահարների համույթը: 

Անի Զոհրաբյանը՝  «Ռուսական արջուկ-2018»-ի մրցանակակիր

Անի Զոհրաբյանը՝ «Ռուսական արջուկ-2018»-ի մրցանակակիր 20.09.2019

Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Անի Զոհրաբյանը, մասնակցելով «Ռուսական արջուկ-2018» միջազգային մրցույթին, հանրապետությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և պարգևատրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45