Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խարբերդում տոնել են համայնքի 90-ամյակը

Խարբերդում տոնել են համայնքի 90-ամյակը 17.09.2019

Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Թլկատին գյուղից Հայաստան գաղթած հայերը 1929 թ. հիմնադրել են Նոր Խարբերդ համայնքը։ Այսօր մասնակցել եմ համայնքի 90֊ամյա տարեդարձին նվիրված տոնակատարությանը, խարբերդցիների հետ կիսել ուրախությունն ու մաղթել նրանց ապագայում ևս լինել նույնքան միասնական, աշխատասեր, տոկուն և հողին ամուր կառչած։ 

Տեղեկացում 17.09.2019

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին,  Քաղցրաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:   ********* Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  ********** Սեպտեմբերի 27-ին, ժամը 09:30-ին, Այգեստանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  ********** Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանում անցկացվելու է համայնքի...

      Վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արարատի մարզում

Վերապատրաստման դասընթացներ ՀՀ Արարատի մարզում 16.09.2019

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացրել է «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և...

Շարունակվում են Պարույր Սևակ համայնքում մեկնարկած ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները

Շարունակվում են Պարույր Սևակ համայնքում մեկնարկած ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները 16.09.2019

Նախորդ ամիս ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկել էր Պարույր Սևակ համայնքի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ ձգվող 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կրկին եղել է հիմնանորոգվող ճանապարհահատվածում, ուր միաժամանակ ընթանում էին քանդման և ասֆալտապատման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգումը կավարտի այս տարվա դեկտեմբերին՝...

Հիմնանորոգվում է Պարույր Սևակի մանկապարտեզը

Հիմնանորոգվում է Պարույր Սևակի մանկապարտեզը 16.09.2019

Պարույր Սևակ համայնքի մանկապարտեզում այս պահին ընթացող հիմնանորոգումն իրականություն է դարձել բարեգործական կազմակերպություն-համայնք համագործակցության շնորհիվ: Անցյալ դարի 90-ական թթ. ի վեր չգործող մանկապարտեզի շենքը ծառայում էր միայն համայնքի նախակրթարանին: Երկու ամիս առաջ մեկնարկած շինարարական ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն մանկապարտեզի 3 մասնաշենքերից մեկի 1-ին և 2-րդ հարկերը, գլխավոր մուտքը, միջանցքը, դահլիճն ու խոհանոցը:  

Ուրախ լուր

Ուրախ լուր 13.09.2019

Արարատի մարզի բուժհաստատություններում օգոստոս ամսին ծնվել է 174 երեխա՝ 97 տղա և 77 աղջիկ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36