Նորություններ

Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է 27.02.2020
Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Ի դեպ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի այս բուժհաստատությունում կրկնակի ավելացել են նաև վճարովի...

Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն 26.02.2020
ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը» ,- նշել է Արարատի մարզպետը։ Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտել է, որ այս պահին մարզում չկան...

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել 25.02.2020
Կարևորելով բնակչության, տնտեսվարող սուբյեկտների անվտանգությունը՝ Մասիս քաղաքում տեղադրվել են տեսախցիկներ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ համապատասխան որոշումը կայացվել է համայնքի ավագանու կողմից: Տեսախցիկներն արդեն իսկ տեղադրված են և գործում են փետրվարի 15-ից:

Հունվարին մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող ԲԿ-ներում ծնվել է 124 երեխա 21.02.2020
Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի հունվար ամսին ծնվել է 124 երեխա, որից՝ 53 տղա և 71 աղջիկ:

Վերանորոգվում են Դվինի միջնակարգ դպրոցի սանհանգույցները 20.02.2020
Դվինի միջնակարգ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերանորոգման փուլում գտնվող երկու սանհագնույցները նախատեսված են իգական և արական սեռի աշակերտների համար: Աշխատանքներն իրականացվում են բացառապես դպրոցի խնայողությունների հաշվին: Ծրագրի համար ծախսվել է 4 մլն. 600 հազ. դրամ:

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մարզից կմասնակցի 75 աշակերտ 19.02.2020
Ամփոփվել են հունվարի 25-ից փետրվարի 13-ը ընկած ժամանակահատվածում անցկացված դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները: 16 առարկաների շրջանակներում անցկացված օլիմպիադայի վերոնշյալ փուլին մասնակցել է 416 աշակերտ, այս տարի ակտիվ մասնակցություն է գրանցվել հատկապես «Հայոց լեզու», «ՆԶՊ», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից: Փետրվարի 22-ին մեկնարկելիք հանրապետական փուլում գիտելիքները դրևորելու համար երաշխավորվել է բարձր...


