Նորություններ

Ցուցահանդես-վաճառք Արարատի մարզպետարանում 27.12.2019
Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների ձեռքով պատրաստված իրերի՝ բնական հումքով անուշահոտ օճառների, կավե ափսեների ու զարդերի ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքը բարեգործական էր. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, մարզպետարանի աշխատակիցների կողմից գնված գեղեցիկ ու նրբաճաշակ ձեռագործ իրերից ստացված հասույթը կօգնի տոն դարձնել մանկատարն երեխաների առօրյան:

Արարատցի մարզիկները՝ տարվա 10 լավագույն մարզիկների շարքում 26.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները, որոնց շարքում են նաև՝ . Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը՝ Արարատից . Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մարմարաշենից Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: SMS քվեարկությունն...

Գարիկ Սարգսյանը պարգևատրել է մարզի մշակույթի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներին 26.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր սպորտի, մշակույթի բնագավառների մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է իրենց ներդրած զգալի ավանդի, ձեռք բերած հաջողությունների համար: Պարգևատրվել են մարզի 10 լավագույն մարզիկներն ու մշակույթի ներկայացուցիչները, ովքեր միջազգային մրցաշարերում և փառատաններում մեծ հաջողություններ են գրանցել: Սպորտի բնագավառում ներդրած զգալի ավանդի համար պարգևատրվել են՝ Արսեն Հարությունյանը, Արթուր Մարդոյանը, Վազգեն Թևանյանը, Հրաչյա Մարգարյանը, Անուշ...

Արարատի մարզի մի շարք ճանապարհներ բարեկարգվել են 26.12.2019
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) ճանապարհահատվածները: Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) և Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) ճանապարհահատվածների բարեկարգման աշխատանքները դեռևս ընթացքի...

Լուսավորվեցին Մասիս քաղաքի 5-10-րդ փողոցները 25.12.2019
Մասիս քաղաքում ևս ավարտվել են արտաքին լուսավորման նոր ցանցի կառուցման աշխատանքները. համայնքի 5-10-րդ փողոցներում և Արարատյան փողոցի մի հատվածում սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են 60 և 40 վատանոց լամպեր:

Մարզի 40 դպրոցներ համալրվել են մարզական գույքով 25.12.2019
Արարատի մարզի 40 դպրոցներ համալրվել են նոր մարզական գույքով: Գույքը տրամադրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Մարզական գույքով ապահովում» ծրագրի շրջանակներում: Այսպիսով՝ դպրոցները ձեռք են բերել մարմնամարզական պտղաձողեր, կամրջակներ, մագլցման պարաններ, ներքնակներ, բարձրացատկի կանգնակներ և ձողեր, մարմնամարզական ցատկերի սարքեր (այծիկներ): Դպրոցները մարզագույքերով ապահովելը շարունակական բնույթ է կրելու:


