Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռանչպարում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Ռանչպարում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները 18.11.2019

Արարատի մարզի Ռանչպար գյուղում լայն թափով ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այս պահին իրականացվում է մանկապարտեզ տանող ճանապարհի և շենքի բակի ասֆալտապատում: Մանկապարտեզն իր միջոցներով կառուցում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Վերջինս կրթօջախն ապահովելու է նաև ամբողջ գույքով: Այն նախատեսված է լինելու 30 երեխայի համար: Ռանչպարցիների համար երազանք դարձած մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:

Հովտաշատում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում

Հովտաշատում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում 18.11.2019

Հովտաշատի միջնակարգ դպրոցում կայացել է համադպրոցական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: « Հայ երաժշտության ոճի, տեսակի, ձևի ինքնատիպության բառարան »  խորագիրը կրող միջոցառմանը աշակերտները ներկայացրել են Կոմիտաս վարդապետի ազգանվեր գործունությունն ու ավանդը հայ ինքնուրույն երաժշտության ստեղծման, կայացման գործում: « Կոմիտասը սկիզբ է , որ ավարտ չունի »  կարգախոսն է հնչել ամբողջ ցերեկույթի, ինչպես նաև մեծ երգահանի մաքրամաքուր...

Վեդու ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Վեդու ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով 18.11.2019

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Վեդու բժշկական կենտրոնը հարստացրել է տեխնիկական իր բազան: Բուժկենտրոնը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության  « Canon-Xario 200 G »  թվային ուլտրաձայնային համակարգ: Համակարգը նախատեսված է ընդհանուր ախտորոշման, մանկաբարձության , դոպլեր- դուպլեքս հետազոտության, մանր դետալների և մակերեսային գոյացությունների հետազոտման համար:

Գազաֆիկացվում են Այգեզարդի փողոցները

Գազաֆիկացվում են Այգեզարդի փողոցները 18.11.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Այգեզարդ համայնքի Գ.Չաուշ, Թումանյան, Հ.Շիրազ, Տերյան և Անդրանիկ փողոցներում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ: Համայնքում միայն այս 5 փողոցներում գազ չկար: Արդյունքում Այգեզարդը 100%-ով գազաֆիկացվում է: Համայնքից տեղեկացնում են, որ աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է: Ամբողջովին կավարտեն դեկտեմբերին: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 9 միլիոն 840 հազար ՀՀ դրամ է, որից 50 %-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը,...

Վերին Դվինում ավարտվել են ներհամայնքային փողոցի ասֆալատապատման աշխատանքները

Վերին Դվինում ավարտվել են ներհամայնքային փողոցի ասֆալատապատման աշխատանքները 14.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է Վերին Դվին համայնքի Դոստոևսկու փողոցը: Այստեղ, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է 580 գծամետր երկարությամբ ճանապարհահատված: Այսուհետև Վերին Դվինի երեխաները կհաճախեն դպրոց և մանկապարտեզ ասֆալտապատ, մաքուր ճանապարհով: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 71,8 հազ. ՀՀ դրամ, որից 45%-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:

Տեղի է ունեցել Ռ. Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ հուշամրցաշարը

Տեղի է ունեցել Ռ. Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ հուշամրցաշարը 13.11.2019

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում տեղի է ունեցել ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ հուշամրցաշարը, որին մասնակցություն են ունեցել ավելի քան 105 ըմբիշներ` Հայաստանիից, Արցախից և Վրաստանից, պայքարն ընթացել է 9 քաշային կարգում: Տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի և Վրաստանի լավագույն ըմբիշները: Արտաշատի մարզադպրոցի ներկայացուցիչները նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21