Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈԿՖ բանավանում դրենաժների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են

ՈԿՖ բանավանում դրենաժների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 03.04.2019

Դեռևս ամիսներ առաջ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում շրջայցի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղացիներին խոստացել էր լուծում տալ տարիներ շարունակ բնակիչների համար խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման հարցին: Այսօր արդեն տեղեկացնում ենք, որ խոստացված ժամկետում՝ մարտի սկզբին, մեկնարկել և լայն թափով ընթանում են դրենաժների կառուցման աշխատանքները: Մասնագետներն արդեն իսկ կատարել են ջրահեռացում, այս պահին ընթացքի մեջ են պոմպակայանի կառուցման աշխատանքները: Նշենք, որ...

Դարբնիկի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Ժորա Եսայանի անունով

Դարբնիկի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Ժորա Եսայանի անունով 02.04.2019

  Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն է։ Երեք տարի առաջ տեղի ունեցած ռազմական քառօրյա գործողություններում հերոսաբար զոհված զինծառայողներից էր նաև դարբնիկցի Ժորա Եսայանն, ում անունով անվանակոչվեց Դարբնիկի միջնակարգ դպրոցն ու դպրոցի Ռազմագիտության կաբինետը։ Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն», «Զինվոր հայրենյաց», «Առաջին գունդ» մեդալներով հետմահու պարգևատրված հերոսի անունով դպրոցի անվանակոչմանը ներկա է  եղել Արարատի մարզպետ...

Արտաշատի ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից նոր համակարգչային տոմոգրաֆով

Արտաշատի ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից նոր համակարգչային տոմոգրաֆով 01.04.2019

Արտաշատի բժշկական կենտրոնը  համալրվել է նոր, գերժամանակակից Siemens ընկերության 2018 թվականի արտադրության համակարգչային տոմոգրաֆով /КТ/, այս մասին տեղեկացնում են կենտրոնից: Երկար սպասված այս իրադարձությունը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ավետիք Պողոսյանի և Արտաշատի ԲԿ-ի ղեկավար Հայկ Համբարձումյանի անմիջական ջանքերով:  Սարքավորումը, որը միակն է մար զում, հնարավորություն է տալիս իրականացնել...

                Սպորտլանդիա՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան

Սպորտլանդիա՝ նվիրված Սպորտի միջազգային օրվան 01.04.2019

Մասիս քաղաքի Ա. Նազարյանի անվան մարզադպրոցում կազմակերպված սպորտլանդիան նվիրված էր ապիլի 6-ին՝ ՄԱԿ-ի կողմից նշվող Սպորտի միջազգային օրվան: Մարզադպրոցի սաների միջև անցկացված մրցումների արդյունքում լավագույնը ճանաչված մարզիկներն ընդգրկվել են երկու տարիքային խմբերում.առաջին տարիքային խմբի առաջին հորիզոնականը զբաղեցրել են սամբիստներից, երկրորդը՝ ըմբշամարտիկներից, երրորդը՝ շախմատիստներից բաղկացած թիմերը: Երկրորդ տարիքային խմբի առաջատարը ըմբշամարտիկներն էին: 109 սան ունեցող մարզադպրոցում...

Վեդի քաղաքում կայացել են կինոարտադրության տեսական և պրակտիկ դասընթացներ

Վեդի քաղաքում կայացել են կինոարտադրության տեսական և պրակտիկ դասընթացներ 29.03.2019

ՀՀ մարզերում մեկնարկել են ժամանակակից կինոարտադրության տեսական և պրակտիկ վարպետության դասեր՝ տարածաշրջանում առաջին անգամ իրականացվող ամերիկյան «REALBOARDS» կինոարտադրության ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության, «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամի և «Նոր տեխնոլոգիաներ կրթական ֆոնդ»-ի հետ համատեղ: Հանրապետության 10 մարզերում իրականացվող ծրագրի հերթական դասընթացներից մեկը կայացել է Արարատի մարզի Վեդի քաղաքում: Նպատակ...

Տեղի է ունեցել 2019 թվականի մարզխորհրդի առաջին նիստը

Տեղի է ունեցել 2019 թվականի մարզխորհրդի առաջին նիստը 29.03.2019

ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր՝ մարտի 29-ին, կայացավ մարզխորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Սարգսյանը ամփոփեց Արարատի մարզի 2018թ. սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը։ Մարզպետի ներկայացրած հաշվետվությանը ծանոթացեք այստեղ ։ Զեկույցով հանդես եկած Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանը, դիմելով մարզխորհրդի նիստին ներկա գյուղական և քաղաքային համայնքների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23