Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող երկամսյա սեմինար

Արարատի մարզում մեկնարկել է ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացվող երկամսյա սեմինար 27.02.2019

Փետրվարի 14-ին Արարատի մարզի երեք տարածաշրջաններում մեկնարկել է սեմինար՝ ՀԵՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացվում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Արարատի մարզի հոգևոր տեսչության համագործակցությամբ: Երկամսյա հանդիպումների նպատակը ուսուցիչների աստվածաշնչագիտական գիտելիքների բարելավելումն ու նրանց նոր մեթոդներին հաղորդակից դարձնելն է, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել ավելի դիտարժան,...

Մասիսում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը

Մասիսում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը 26.02.2019

Փետրվարի 24-ին Մասիսի Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության փակման արարողությունը: Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանն ու Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը շնորհակալություն են հայտնել ծնողներին և երեխաներին մրցաշարի մասնակցության համար: Երևանի ֆեդերացիայի փոխնախագահը նաև նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել, որպեսզի այս մրցաշարը ավանդույթ դառնա և ամեն տարի իրականացվի:...

Տեղեկացում 26.02.2019

Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ:    Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Ոստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Մարտի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Մարտի  1-ին, ժամը...

ԳԹԿ մասնագետներն այցելել են Արարատի մարզ. քննություններին ընդառաջ շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին

ԳԹԿ մասնագետներն այցելել են Արարատի մարզ. քննություններին ընդառաջ շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին 26.02.2019

Գնահատման և թեսթավորման կենտրոնի մասնագետներն օրերս այցելել են Արարատի մարզ, հանդիպում ունեցել մարզպետարանի Կրթության վարչության աշխատակիցների հետ: Ինչպես հայտնի է, այս տարի առաջին անգամ, ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ, 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն: Քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերջիններս շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին, կազմել քննական կենտրոնների քարտեզները:...

Մասիսում տեղի է ունեցել Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկո

Մասիսում տեղի է ունեցել Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկո 25.02.2019

Փետրվարի 24-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում AFFA (Adibekyan family foundation for advancement) բարեգործական հիմնադրամի և Մասիսի Երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանի 87-ամյակին: Երեկոյի պատվավոր հյուրն էր հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ...

Արարատի մարզի ոռոգման համակարգում մի շարք ջրատարներ կկառուցվեն և կբարեկարգվեն

Արարատի մարզի ոռոգման համակարգում մի շարք ջրատարներ կկառուցվեն և կբարեկարգվեն 25.02.2019

2019 թվականին Արարատի մարզում կշարունակվեն ոռոգման ջրի արդյունավետ կառավարման աշխատանքները, որոնք միտված են ինչպես ջրի խնայողությանը, այնպես էլ ոռոգվող տարածքների ավելացմանը։ 2019 թվականին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։ Այդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46