Նորություններ

Մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը 19.06.2019
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ամեն տարի Հանքավանի առողջարարական ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներ՝ հանրապետության տարբեր մարզերից: Երեք փուլով՝ յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ, ընթացող հանգստի ծրագրում ընդգրկվում են նաև մեծ թվով երեխաներ Արարատի մարզից: Այսօր մեկնարկած առաջին փուլով Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարներ մեկնող 170 երեխաներին...
Տեղեկացում 19.06.2019
Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Դիտակի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: Հունիսի 24-ին, ժամը 10:00-ին, Նիզամիի համ Հունիսի 24-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: Հունիսի 24-ին, ժամը 10:00-ին, Նիզամիի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Հունիսի 25-ին, ժամը 10:00-ին, Նոր Կյուրին համայնքի ավագանու արտահերթ նիստն է: Հունիսի 26-ին, ժամը 10:00-ին,...

Պարույր Սևակի հիշատակի օր 18.06.2019
Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ 1971 թվականին ավտովթարից զոհվել է Սևակը։ Մարզպետարանի աշխատակիցները, մի շարք գրողներ, բանաստեղծի մեծ երկրպագուները, համագյուղացիները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։ Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։ «Այսօրը շատ կարևոր է մեզ...

Արարատի մարզից ևս 4 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել 18.06.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 4 ծրագիր։ Հաստատված այդ ծրագրերով կբարեկարգվի մանկապարտեզ, կվերակառուցվի ոռոգման համակարգ, երկու համայնքներում լուսավորության ցանցեր կկառուցվեն։ Հաստատված ծրագրերն են․ 1. Մասիս համայնք - Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում, 2. Այգեպատ համայնք - Ոռոգման համակարգի...

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում 17.06.2019
2019թ. օգոստոսի 5-17-ը Արցախում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի երեք ջահերի վառման արարողութունը մեկնարկել է Մուսա լեռան ստորոտում՝ Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի կողմից: Հունիսի 16-ին խորհրդանշական ջահի վառման արարողությունն է կայացել նաև Արարատի մարզի Խոր Վիրապ վանական համալիրում. 31-րդ ամառայինօլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր ԱլեքսանյանըԳրիգոր Լուսավորչի կանթեղից վառել է...

Հանրային քննարկում՝ մարզում գործող ՀԿ-ների մասնակցությամբ 14.06.2019
Արարատի մարզպետարանի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում Արարատի մարզպետարանում այսօր կայացել է քննարկում: Ողջունելով հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է հանրային քննարկումներ իրականացնելու քաղաքականություն, ինչը թույլ կտա բյուջետային գործընթացները դարձնել առավել թափանցիկ ու ճկուն: Այնուհետև Արարատի մարզպետարանի...


