Նորություններ

Գարիկ Սարգսյանն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին 14.05.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը` 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, ձեռքերը ծոծրակին արտակորում առաջ վարժությունը կատարել է 111 անգամ` 7 րոպե 33 վայրկյան...
Տեղեկացում 13.05.2019
Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է Ազատավան համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 13-ին, ժամը 16:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է Ազատավան համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 15-ին, ժամը 11:00-ին, Արաքսավանի համայնքապետարանում անցկացվելու է Արաքսավան համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 17-ին, ժամը 11:00-ին, Ուրցաձոր համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը:

Խարբերդում նոր դպրոց է կառուցվում 13.05.2019
Ասիական բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով «Բաղրամյան Շին» ընկերության կողմից Խարբերդում ակտիվորեն ընթանանում են շինարարական աշխատանքներ. ԱԻՆ-ի «Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացում» ծրագրով կառուցվում է համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Եվս մի քանի ամիս, և 2019 թվականի դեկտեմբերին դպրոցի 503 աշակերտներն ու 61 աշխատակիցները կտոնեն հաստատության նորամուտը:

Բժշկական անվճար հետազոտություն՝ Շահումյան համայնքում 13.05.2019
Ամիսներ շարունակ Արտաշատի բժշկական կենտրոնի կողմից ընթանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած առողջապահական անվճար ակցիան: Տարածաշրջանի համայնքներում անցկացված հետազոտությունների ընթացքում 1000-ից ավելի բնակիչների տրամադրվել է մասնագիտական անվճար խորհրդատվություն և բուժզննում, ինչը հնարավորություն է տվել ժամանակին հայտնաբերել ու կանխարգելել մի շարք հիվանդություններ: Ինչպես նշում են այցելուները՝ ակցիան օգտակար է նաև նրանով, որ կատարվում է տեղում, այսինքն՝...

Պատվոգրեր` մարզային հավաքական թիմի կազմավորմանն աջակցելու համար 13.05.2019
ԱԻ նախարարության կողմից անցկացվող «Պատանի հրշեջ-փրկարարներ» հանրապետական առաջնությունից երեք տարի անընդմեջ արարատցի աշակերտները վերադարձել են գլխավոր մրցանակով: Այս տարի կայացած մրցումներում Արարատ մարզի 7 հոգանոց թիմը (14-16 տարեկան 5 տղա և 2 աղջիկ) թեպետ վերադարձել է համեստ արդյունքներով՝ զբաղեցնելով միայն մեկ առաջին հորիզոնական, այն էլ՝ մեկ անհատական մրցաձևից, սակայն թիմի մասնակիցներից մեկին հնարավորություն է տրվել հայաստանյան հավաքականի կազմում մասնակցելու...
Տեղեկացում 08.05.2019
Մայիսի 10-ին, ժամը 11:00 –ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Մայիսի 10-ին, ժամը 13:00-ին, Բաղրամյանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Մայիսի 16-ին, ժամը 16:00-ին, Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է Գինեվետ համայնքի ավագանու հերթական նիստը:


