Նորություններ

Սիս գյուղի ճանապարհն առաջիկայում կասֆալտապատվի 23.05.2019
Արարատի մարզի Սիս գյուղի ասֆալտապատման հարցն այսօր բարձրաձայնվեց կառավարության հերթական նիստի ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել: «Պարոն Պապիկյան, համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեխաներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են»,- ասաց...
Տեղեկացում 20.05.2019
Մայիսի 21-ին, ժամը 15:30-ին, Վեդու համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա Մասիս քաղաքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա Երասխ համայնքի ավագանու հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 15:00-ին , Գոռավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: Մայիսի 24-ին, ժամը 17:00-ին, Արարատ քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ...

Տափերական համայնքում իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ 20.05.2019
Հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով Արարատի մարզի Տափերական համայնքում այս պահին իրականացվում են խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ: 160 միլիմետր տրամագծով ջրագծի անցկացման համար հատկացվել է 58 միլիոն ՀՀ դրամ, որից 5 միլիոնը՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Ջրագծի մյուս հատվածի անցկացման աշխատանքներն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Աշխատանքները մեկնարկել են այսօրվանից։ Տափերականի համայնքապետ Միհրան Մանասերյանը նշում է՝ վաղուց էին սպասում ջրագծի անցկացմանը:...
(Ուսուցման Ազգային Հիմնադրամ, երաշխավորված ՀՀ ԿԳՆ 02.05.2019թ. N 435-Ա/2 հրամանով) Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն...

Գրական ցերեկույթ՝ նվիրված եզդի բանաստեղ Օրդիխանե Լազգիին 15.05.2019
ՀՀ Արարատի մարզի Արալեզ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել գրական միջոցառում՝ նվիրված եզդի բանաստեղծ Օրդիխանե Լազգիին ու նրա ստեղծագործություններին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի ուսուցչուհի Հաջե Բաքոյանը՝ եզդի և հայ աշակերտների մասնակցությամբ: Տիկին Բաքոյանը հայերեն և եզդիերեն ներկայացրել է Օրդիխանե Լազգիի համառոտ կենսագրությունը՝ անդրադառնալով նաև նրա գրական ժառանգությանը: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ...

Նորարար գյուղատնտեսություն՝ սեփական ձեռքերով. ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել 15.05.2019
Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավեցման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, ցածր ինքնարժեք ունեցող, սակայն մեծ պահանջարկ վայելող գյուղմթերք է արտադրում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկանում ենք, որ այդ նորարարություններին...


