Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն ընդունել է իրանցի գործարարներին

Արարատի մարզպետն ընդունել է իրանցի գործարարներին 11.04.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին և իրանցի գործարարներին: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին այցելության համար՝ մարզպետ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորում է մարզում ներդրումային ծավալների ընդլայնումը և Հայաստան-Իրան համագործակցությունը նաև այս համատեքստում: «Մենք ուրախ ենք, որ դուք նույնպես կարևորում եք երկկողմ հարաբերությունների խորացումն ու...

«Հայկական գորգագործական մշակույթի պատմությունը» խորագրով միջոցառում՝ Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում

«Հայկական գորգագործական մշակույթի պատմությունը» խորագրով միջոցառում՝ Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում 11.04.2019

Հայ ազգային մշակույթի անբաժան մաս կազմող գորգագործական արվեստի պատմությանն էր նվիրված Մասիսի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում այսօր կայացած միջոցառումը, որին ներկա է եղել նաև Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Հայկական բարձրավանդակի ամեն մի անկյունում ձևավորված ուրույն ու տիպային նախշերի, կյանքի սկիզբը խորհրդանշող ճախարակի և հազարամյակներ առաջ սկիզբ առած հայ գորգարվեստի պատմությունը հանդգնել է իր ուրույն ու պատվավոր տեղը գրավել համաշխարհային...

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր 10.04.2019

  «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծ րագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց՝   նպատակային   վարկերի   տոկոսադրույքի   մասնակի   սուբսիդա...

Տրվել է «Մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մեկնարկը

Տրվել է «Մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման մեկնարկը 10.04.2019

 Արարատի մարզի երեք տարածաշրջաններում միաժամանակ այսօր  մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019թ. ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը՝ Մասիս, Վեդի քաղաքներում և Շահումյան գյուղական համայնքում: Մրցումներին մասնակցում է  7-12-րդ դասարանների աշակերտներից բաղկացած 56 թիմ: Մրցումների կանոնակարգի համաձայն՝  մարզային փուլին...

Մասիսի թիվ 3  հիմնական դպրոցի թիմը կմասնակցի դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին

Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին 10.04.2019

Ապրիլի 5-ին Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցում կայացել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը, որի բացարձակ հաղթող է ճանաչվել Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը: Հաղթողից բացի, ամենամյա օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են նաև տարածաշրջանային փուլում հաղթանակ տարած Փոքր Վեդու միջնակարգ և Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը: Ըստ օլիմպիադայի համակարգող, Արարատի մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ Ալբերտ Պետրոսյանի ՝ մինչև 14 տարեկանների միջև անցկացվող...

Մարզպետը ներկա է գտնվել ըմբշամարտի մրցաշարին

Մարզպետը ներկա է գտնվել ըմբշամարտի մրցաշարին 10.04.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ՀՀ ԱԺ պատագամավոր Սեդրակ Թևոնյանի, Վազգեն Սարգսյանի եղբորորդու՝ Կառլեն Սարգսյանի հետ ներկա է եղել Վազգեն Սարգսյանի անվան N զորամասի սպորտդահլիճում անցկացված Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան 2019 թվականի մրցաշարին: Այն նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Հուշանվերներ հանձնելով ներկա գտնվող քառօրյա պատերազմի զոհերի ծնողներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին՝ ազդարարվել է մրցաշարի մեկնարկը: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21