Նորություններ

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 21.03.2019
Արարատի մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հերթական խորհրդակցությունը վարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Խոհրդակցությանը հրավիրված է եղել « Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն » ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ալթունյանը, ով շնորհակալություն է հայտնել հրավերի համար և համոզում, որ այսօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: Խոսելով մարդասիրական օգնության...

Բուրաստան համայնքը հյուրընկալել է շախմատիստներին 21.03.2019
6-16 տարեկան 40 շախմատիստներ մասնակցել են «Բուրաստանի համայնքապետի գավաթ» շախմատային մրցաշարին, որն անցկացվում էր երկրորդ անգամ՝ Բուրաստանի համայնքապետարանի և Շախմատի ֆեդերացիայի շնորհիվ։ Մասնակիցները ներկայացնում էին Արարատի մարզի երեք տարածաշրջանները և պայքարում էին լավագույն եռյակի մեջ ընդգրկվելու, ինչպես նաև երեք հատուկ մրցանակի (մինչև ութ լավագույն շախմատիստ, մինչև տասը տարեկան լավագույն շախմատիստ, լավագույն աղջիկ շախմատիստ) արժանանալու համար: Թեժ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելելել են Արարատի մարզ 21.03.2019
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն այսօր ընդունել է ԱՀԿ փորձագիտական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են Առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: Այցի նպատակը առողջապահության ոլորտում մարդկային ներուժի պլանավորումն ու զարգացման համակարգի...

Արարատի մարզպետարանի աշխատակազմը ևս կմասնակցի մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին 21.03.2019
Համապետական շաբաթօրյակին Արարատի մարզպետարանի աշխատակազմի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով այսօր կայացել է խորհրդակցություն՝ Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Արթուր Մկրտչյանը տեղեկացրել է, որ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից ձևավորված խմբերը լինելու են քաղաքային ու գյուղական համայնքներում, տեղում հետևելու են շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ի դեպ սանիտարական մաքրման,...
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ - ծագման երկիրը, - ապրանքի անվանումը, - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության), - արտահանողի անվանումը և հասցեն, - ստացողի անվանումը և հասցեն, - պահման ժամկետը, ջերմաստիճանը: Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից: Եվրասիական...

Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին 20.03.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրեց՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի...


