Նորություններ

Օգտակար խորհուրդներ՝ թունաքիմիկատների հետ աշխատելիս 08.02.2019
Արարատի մարզպետարանում ԱՆ «Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել և իրականացվել է քննարկում մարզում արձանագրված կրծողասպան նյութերով թունավորումների և 2019թ. դրանց կանխարգելման աշխատանքների վերաբերյալ: Քննարկման ընթացքում մասնաճյուղի մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է 2018թ.-ի և 2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում արձանագրված կրծողասպան...

Հանդիպում մարզի անասնաբույժների հետ 07.02.2019
Մարզպետարանն այսօր իր հարկի տակ էր հավաքել մարզի անասնաբույժներին։ Մարզպետարանում էր նաև «ԱրՏոպ» ընկերությունը։ Գյուղատնտեսական ոլորտում մասնագիտացված ռուսական այս ընկերությունն արդեն 6 ամիս է, ինչ իր գործունեությունն է ծավալում ՀՀ-ում՝ փորձելով օգտակար լինել հայ գյուղացուն։ ՌԴ-ից ժամանած խումբը մարզի անասնաբույժների համար գիտելիքներով լի թղթապանակով էր եկել։ Ռուս և հայ անասնաբույժները փորձի փոխանակում արեցին՝ հույս հայտնելով, որ այս մարզում ընկերության հետ համագործակցությունն...
Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Դպրոցում այսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի գլխավորությամբ պաշտոնապես բացվեց պարսկերենի դասասենյակն ու տրվեց լեզվի ուսուցման մեկնարկը։ Մարզպետին, Իրանի դեսպանին և մյուս հյուրերին դպրոցի աշակերտները աղ...

Այգեզարդի մանկապարտեզը համալրվել է ևս մեկ խմբով 05.02.2019
Այգեզարդ համայնքի մանկապարտեզում կայացած նոր՝ 3-րդ խմբի բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, համայնքի ղեկավար Ազատ Ավետիսյանը, այգեզարդցիներ, հյուրեր: Շուրջ տարին գործող մանկապարտեզի նորաբաց ու գեղեցիկ կահավորմամբ խմբասենյակը համալրված է ժամանակակից պահանջներին համապատասխան դիդակտիկ նյութերով: 100 սան ունեցող մանկապարտեզի նորաբաց խմբում նախադպրոցական կրթություն է ստանալու 30 երեխա:
Հայտարարություն 05.02.2019
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների անհատական կազմը համալրելու համար անհրաժեշտ են բժիշկ-մասնագետներ՝ վիրաբույժ, վնասվածքաբան, հոգեբույժ, ակնաբույժ, թերապևտ, սրտաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, մաշկավեներաբան: Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար բժիշկ- մասնագետները մինչև 2019 թվականի մարտի 5-ը կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 05.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակությամբ...


