Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

Մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները 18.01.2019

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ջրային կոմիտեի, Արարատի մարզպետարանի և մարզի տարածքում գտնվող Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները: Ողջունելով մասնակիցներին՝ Գարիկ Սարգսյանը պատասխանատուներին հորդորել ժամանակին...

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է սուր շնչառական հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը 17.01.2019

Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում հունվարի 9-ից ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ իրականացվում է «համաճարակային ֆիլտր», որը նպատակ ունի վերահսկել կրթական հաստատություններում սուր շնչառական վարակների տարածումը: Այդ նպատակով նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հատատություններ ուղարկված շրջաբերականների համաձայն՝ վերոհիշյալ հաստատություններում առավոտյան ժամը 8:00-ից պետք է ապահովվի համաճարակային ֆիլտր իրականացնող մասնագետների ներկայությունը, երեխաների, ինչպես նաև...

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաք

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաք 17.01.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արարատ քաղաքային համայնք՝ քաղաքը խմելու ջրով ապահովող գլխավոր ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Վթարով պայմանավորված՝ դադարեցվել էր ողջ քաղաքի ջրամատակարարումը: Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Գրիգորյանը մարզպետին ներկայացրել են կատարված աշխատանքների ծավալը, տեղեկացրել, որ դրանք գրեթե ավարտին են հասցված, և այսօր արդեն վերսկսվել է...

Տեղեկացում 17.01.2019

Հունվարի 18-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դիտակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Հունվարի 18-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում   տեղի կունենա Արարատ քաղաքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Բյուրավանի համայնքապետարանում տեղի կունենա...

Կտրվի դպրոցական օլիմպիադաների  դպրոցական և տարածքային փուլերի  մեկնարկը

Կտրվի դպրոցական օլիմպիադաների դպրոցական և տարածքային փուլերի մեկնարկը 16.01.2019

Հունվարի 29-ից կմեկնարկեն առցանց օլիմպիադաների (բնագիտամաթեմատիկական) դպրոցական և առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերը: Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ՝ առցանց օլիմպիադաներին մասնակցելու համար հայտավորվել է Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնող 4750 աշակերտ, առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցելու իրավունք է ստացել 3000 աշակերտ: Աշակերտների մասնակցության ակտիվությունը,ինչպես նախորդ...

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 16.01.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 19:33:37