Նորություններ
Կապահովվի Արարատի մարզի 6 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը 14.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը: Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Այգեստան համայնքների միջնակարգ և Մասիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցներն ընդգրկված են այդ ցանկում և ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ...
Կարկտահարությունից և ցրտահարությունից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան 13.12.2018
ՀՀ կառավարության որոշմամբ 2018թ. սկզբին տեղի ունեցած կարկտարահությունից և ցրտահարությունից հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունները կստանան փոխհատուցում: Կարկտահարությունից կրած 50 և ավելի տոկոս վնասի, ինչպես նաև ցրտահարությունից կրած 80 և ավելի տոկոսի դեպքում Արարատի մարզի 18 համայնքների հողօգտագործողներին կտրվի 31 մլն 476 հազ. դրամ փոխհատուցում՝ 295 հա տարածության համար: 2018թ. մայիսի 15-ի կարկտահարությունից առավելապես տուժած Ջրահովիտ,Նոր Կյուրին, Զանգակատուն, Ուրցաձոր...

Ավարտվեց Հովտաշեն համայնքի ավտոճանապարհի հիմնանորոգումը 12.12.2018
2018թ. սկզբին Հովտաշեն համայնքում մեկնարկած և տարեվերջին ավարտված ավտոճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրի շրջանակներում : <<Մոստովիկ>> ՍՊԸ- և <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ- կազմակերպությունների կողմից հիմնանորոգվել է 2 կմ, 120 մետր երկարությամբ հատված՝ ընգրկելով գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային...

Արարատի մարզի երեխաները մասնակցել են <<Մինասի գույները>> կրթական ծրագրին 12.12.2018
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ մարզի արվեստի և գեղարվեստի դպրոցների 30 սան այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Դպրոցների սաները ոչ միայն դիտել են պատկերասրահում բացված Մինաս Ավետիսյանի նկարների ցուցահանդեսն ու առնչվել նկարչի արվեստին, այլև մասնակցել <<Մինասի գույները>> կրթական ծրագրին, որի շրջանակներում իրենց իսկ գույներով պատկերել են Մինաս Ավետիսյանի <<Ջաջուռ>> կտավը:
Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ 11.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացվող ծրագրերի ու մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքը: Քաղաքաշինության վարչության ղեկավարը զեկուցել է, որ Արարատի մարզում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային սպասարկմանը:...
Մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ 10.12.2018
Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականությունն է՝ ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից։ Ցավոք,մեր երկրում վերջին տարիներին մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակն անբավարար է եղել, մշտապես եղել են խնդիրներ, որոնք վերաբերել են իրավունքի բոլոր...


