Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում 24.10.2018

Հոկտեմբերի 24-ին հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Բացելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին և անդրադարձել օրակարգային հարցերին։ Խոսելով դպրոցներում իրականացվող կադրային քաղաքականությունից՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է վարել ճիշտ քաղաքականություն, կադրերի ընտրության հարցում նախապատվությունը տալ գրագետ, բանիմաց ու հմուտ մասնագետներին, ապա խոսել կրթական...

Արարատի մարզպետն այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին

Արարատի մարզպետն այցելել է 15-րդ երեխան ունեցած ընտանիքին 24.10.2018

Արարատի մարզի Այգավան համայնքը ներկայացնող Մելքոնյանները հանրապետությունում 15 երեխա ունեցող  միակ երիտասարդ ընտանիքն են։ Վերջին՝ տասնհինգերորդ երեխան ծնվել է հոկտեմբերի քսաներեքին։ Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Վեդու ծննդատուն և շնորհավորել տասը աղջիկ և հինգ տղա ունեցող ընտանիքին ևս մեկ զավակի ծննդյան կապակցությամբ, հանձնել նվերներ,  մաղթել առողջություն,  ինչպես նաև նրանց մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնել։  

                             Հանդիպում Արարատի մարզպետարանում

Հանդիպում Արարատի մարզպետարանում 24.10.2018

Հոկտեմբերի 24-ին Արարատի մարզպետն ընդունել է <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրենությանը։ Հանդիպման ընթացքում հյուրերը Գարիկ Սարգսյանին են ներկայացրել կազմակերպության նպատակներն ու գործունեության ոլորտը և շեշտել, որ հուշարձանների պահպանումից, պատշաճ տեսքի բերելուց զատ իրականացնում են նաև հուշարձանների հանրահռչակում, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար։ Մարզի ղեկավարը կարևորել է...

Արարատի մարզի բասկետբոլի թիմը եզրափակիչ փուլում է

Արարատի մարզի բասկետբոլի թիմը եզրափակիչ փուլում է 23.10.2018

 8-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի  շրջանակներում  դեռևս ընթանում են մարզական մրցումներ մի քանի սպորտաձևերից: Երեկ կայացած բասկետբոլի կիսաեզրափակիչ փուլի ընթացքում Արարատի մարզի կանանց թիմը հաղթանակ է տարել Երևանի և Արմավիրի թիմերի նկատմամբ: Վճռորոշ եզրափակիչ խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին, իսկ թե ով է լինելու Արարատի մարզը ներկայացնող թիմի մրցակիցը, պարզ կդառնա օրեր անց:

Արարատի մարզպետը շնորհավորել է Արարատի մարզի մի շարք համայնքների նորընտիր ղեկավարներին

Արարատի մարզպետը շնորհավորել է Արարատի մարզի մի շարք համայնքների նորընտիր ղեկավարներին 23.10.2018

Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի վեց համայնքներում կայացել են ՏԻՄ հերթական և արտահերթ ընտրություններ։ Այսօր Դալար, Զանգակատուն, Նոր Կյանք, Վերին Դվին, Հովտաշեն, Լուսաշող, համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպման ընթացքում  Գարիկ Սարգսյանը շնորհավորել է  նրանց, մաղթել արդյունավետ, թափանցիկ ու ժողովրդի բարօրությանն ուղղված կառավարում, ապա շեշտել, որ ՏԻՄ վերջին ընտրություններն աննախադեպ էին իրենց ժողովրդավարությամբ։ Նորընտիր ղեկավարները շնորհակալություն են հայտնել...

Արարատի մարզպետը մասնակցել է ոռոգման նոր համակարգի բացմանը

Արարատի մարզպետը մասնակցել է ոռոգման նոր համակարգի բացմանը 22.10.2018

ԱՄՆ ՄԶԳ, Հայ օգնության ֆոնդի, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համատեղ ուժերով Սայաթ-Նովա համայնքում իրականացվել է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված վերոհիշյալ ծրագրի շրջանակներում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով հագեցած ոռոգման նոր համակարգ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը հոկտեմբերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21