Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Դվինում նշել են Հայաստանում ասորական համայնքի հիմնադրման 190 ամյակը

Վերին Դվինում նշել են Հայաստանում ասորական համայնքի հիմնադրման 190 ամյակը 24.09.2018

Սեպտեմբերի 24-ին Վերին Դվին համայնքում համայնքում կայացած տոնբական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հյուրեր ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հայստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի տարբեր հատվածներում գործող ասորական համայնքների ներկայացուցիչներ: Արարատի մարզպետը շնորհավորել է ասորի ժողովրդին տոնի առթիվ, խոսել երկու ժողովուրդների ճակատագրի նմանությունից  և ավելացրել, որ հպարտ է հայ ժողովրդի կողքին ուժեղ, պայքարող ու հավատարիմ նրանց տեսակն ունենալու համար:...

Տեղեկացում 24.09.2018

Սեպտեմբերի 24-ին , ժամը 12:00-ին, Բաղրամյանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 25-ին , ժամը 11:00-ին, Զանգակատան համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  

Արարատի մարզում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Արարատի մարզում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շեշտել է, որ մարզում է իրավիճակին ծանոթանալու համար, ապա անդրադարձել մարզի զարգացման հեռանկարներին՝ շեշտելով, որ նպատակային է Արարատը դարձնել զարգացած արդյունաբերություն ունեցող մարզ, իհարկե գյուղատնտեսությունը չմղել երկրորդ պլան և այս ոլորտում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ...

Արտաշատում նշել են Հայաստանի Հանրապետության անկախության օրը

Արտաշատում նշել են Հայաստանի Հանրապետության անկախության օրը 21.09.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել Արտաշատի երաժշտական դպրոցում կայացած տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը, որ կազմակերպվել էր Արարատի մարզպետարանի Մշակույթի բաժնի կողմից և Արտաշատի քաղաքապետարանի աջակցությամբ,  մասնակցել են մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաները։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են դասական և ժողովրդական երաժշտության կատարումներ։

                 Այգավանում բացվել է  Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին

Այգավանում բացվել է Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին 20.09.2018

<<Մարտական Խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան ազատամարտի հերոս Գառնիկ Ղուկասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ազատամարտիկի կիսանդրին, որի առթիվ հայրենի Այգավանում այսօր հավաքվել էին հերոսի զինակից ընկերները, բարեկամներն ու համագյուղացիները: Մինչ կիսանդրու բացման արարողությունը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Գառնիկի ու այգավանցի զոհված տղաների շիրմաքարերին: Ազատամարտիկի եղբայր Աշոտ Ղուկասյանը...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 20.09.2018

Սիրելի՝ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Տարիներ առաջ այս օրը մենք միաբանված հաստատեցինք ազատ և անկախ երկրում ապրելու մեր իրավունքը: Այսօր ևս հաստատակամ քայլելով ժողովրդավարության ու խաղաղասիրության ճանապարհով՝ առաջնորդվում ենք հզոր ու ընդօրինակելի պետություն ունենալու, անցյալի ձեռքբերումներն ու կարևորագույն արժեքները դեպի ապագա տանելու գիտակցումով: Համոզված եմ, որ նույն հաստատակամությամբ և նույն ուղին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 19:33:37