Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղցրաշենում կայացել է միջոցառում

Քաղցրաշենում կայացել է միջոցառում 19.02.2018

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը,  Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպված  հուշ-ցերեկույթը նվիրված էր  ռ.լեզվի ուսուցչուհի,վաղամեռիկ Լուսինե Գասպարյանի 50-ամյակին: Միջոցառուման ընթացքում հնչած   գեղեցիկ երգերը ժամանակին կատարել էր Լ. Գասպարյանը: Միջոցառման Ներկա են եղել  նրա հարազատները, նախկին սաները, ընկերներն ու համագյուղացիները:  

Ի գիտություն 16.02.2018

Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի` սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, համագործակցության լիարժեք կայացումը խթանելու, հետագա զարգացման ու գործընկերային հարաբերությունների ձևավորման նպատակով (առաջնահերթ թիրախավորելով աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը) Արարատի մարզի 3 տարածաշրջաններում ստեղծված սոցիալական...

           Արարատի մարզի համայնքներում տոնել են Տեառնընդառաջը

Արարատի մարզի համայնքներում տոնել են Տեառնընդառաջը 14.02.2018

Արարատի մարզի մի շարք համայնքներում մեծ շուքով նշել են Տեառնընդառաջը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից մեկը։ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո նշվող տոնի կապակցությամբ եկեղեցիների և տների բակերում վառվել են խարույկներ։ Տոնակատարության մաս կազմող միջոցառումների ընթացքում շնորհավորել են նաև նորապսակներին։ Տոնը հայոց կենցաղում հայտնի է եղել տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը  պարգևատրել է  շախմատի  Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պարգևատրել է շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին 14.02.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է շախմատի Հայաստանի 2018թ․ չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին, ով Արարատի մարզից է։ Հանդիպմանը ծավալված զրույցի ընթացքում Հայաստանի չեմպիոնը մարզի ղեկավարին պատմել է հաղթանակի հասնելու իր ձգտումների և այդ ճանապարհը հարթող ամենօրյա մարզումների մասին։ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ Հայկն ապագայում նոր հաղթանակներ կտոնի նաև միջազգային ասպարեզներում՝ վերականգնելով անցյալի ավանդույթներն ու գծելով նվաճումների նոր ուղի։ Մարզի...

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ 13.02.2018

Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության սկզբում  Արամայիս Գրիգորյանը կրկին անդրադարձել է   ՀՀ կառավարությանը ներկայացվելիք  հաշվետվությանը  և  այս առումով կարևորել յուրաքանչյուր ոլորտում լրջագույն ուսումնասիրությունների իրականացումն  ու   համակարգային բարեփոխումներին միտված իրատեսական...

Զորակ համայնքն արդեն մանկապարտեզ ունի

Զորակ համայնքն արդեն մանկապարտեզ ունի 13.02.2018

Զորակի նոր մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար։ Մանկապարտեզը կառուցված է երեխաների լիարժեք կրթության ու դաստիարակության համար նախատեսված բոլոր նորմերին համապատասխան։ Առաջիկայում, ըստ համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանի, ծրագրել են բակային խաղերի, տաղավարի և ցանկապատի տեղադրում։ Յուրաքանչյուր խումբ ունենալու է իրեն հատկացված խաղասրահը, ննջասենյակը, սանհանգույցը, ճաշասենյակն ու զգեստափոխության սրահը։ Ինչպես նաև հատկացվել է մեթոդկաբինետ, մարզասրահ, բուժկետ, խոհանոց, կաթսայատուն և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31