Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը 18.06.2018
Հունիսի 17-ը` բանաստեղծ Պարույր Սևակի մահվան օրը, սևակասեր հանրությունը նշում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Մեծ փիլիսոփայի ու անհատականության հիշատակին ու պոեզիային նվիրված միջոցառումների շարքն այս տարի ևս մեկնարկել է այն վայրից, որտեղ տեղի է ունեցել Սևակի մահվան պատճառ դարձած ավտովթարը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանը, մի խումբ գրողներ, արվեստագետներ ու աշակերտներ հարգանքի տուրք են մատուցել գրողի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել...
Աշխատանքային խորհրդակցություն 18.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հակիրճ տեղեկատվություն են ներկայացրել իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ,մասնավորապես, քննարկվել են ծիրանի մթերման կազմակերպման,...

Արարատի մարզպետը ծանոթացել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականցվող աշխատանքներին 18.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Մասիս քաղաքում, որտեղ Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից այս պահին իրականացվում են մեծածավալ աշխատանքներ: AFFA ընտանեկան հիմնադրամի կողմից ստեղծված և շահույթ չհետապնդող Մասիսի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ամիսներ առաջ ավարտվել են մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները, իրականացվել են մշակութային մի շարք ծրագրեր, քաղաքում գործում է երիտասարդական կենտրոն` կրթման, զարգացման ու շփման լայն հնարավորություն...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 15.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Արարատի մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ներկայացնող քաղաքացիներ: Քաղաքացիները մարզի ղեկավարին ներկայացրել են սոցիալական, առողջապահական, կոմունալ-կենցաղային, իրավական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գարիկ Սարգսյանը մանրամասն ծանոթացել է ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին և մարզպետարանի համապատասխան...

Արարատի մարզպետն այցելել է Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց 15.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հյուրընկալել է բարերարներ դոկտոր Արշալույս Ճգնավորյանին և դոկտոր Էրվին Ազենբաուերին: Հանդիպման ընթացքում բարերար ամուսինները մարզի ղեկավարին են ներկայացրել Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում իրականացված այն բարեգործական ծրագրերը, որ կյանքի են կոչվել իրենց իսկ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներն անձամբ տեսնելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բարերար ամուսինների հետ...

Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում 14.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր այցելել են Արարատի մարզի մի շարք համայնքներ և մթերող կազմակերպություններ՝ շրջայց կատարելով Վերին Դվին, Դվին համայնքներում , «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կայանում և «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարանում: Մարզի ղեկավարի և գյուղատնտեսության նախարարի այցի առաջին կանգառը եղել է Վերին Դվին համայնքը: 2700 բնակչություն ունեցող համայնքում, ըստ համայնքի ղեկավարի, այս...


