Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

              Մասիս քաղաքում նախապատրաստվում են Ամանորին

Մասիս քաղաքում նախապատրաստվում են Ամանորին 11.12.2017

Մասիսի քաղաքապետարանը, ավանդույթի համաձայն, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ օրերս տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ հայտարարված «Ամանորյա հեքիաթ» խորագրով մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթին, որ անցկացվելու է 2 հիմնական անվանակարգերում, մասնակցելու հնարավորություն են ստացել Մասիս քաղաքի բոլոր առևտրային սրահներն ու անհատ քաղաքացիները: 1.Լավագույն տոնական արտաքին ձևավորված բակ կամ պատշգամբ 2.Լավագույն տոնական ձևավորված առևտրի սրահ:...

Մասիսի երիտասարդական կենտրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը

Մասիսի երիտասարդական կենտրոնը շարունակում է իր ակտիվ գործունեությունը 11.12.2017

Մասիսի երիտասարդական կենտրոնի կամավորները շարունակում մասնակցել բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, որոնք օգնում են նրանց զարգանալ նախ որպես անհատ երիտասարդներ, այնուհետև որպես մասիսի քաղաքացիներ, ով իր գիտելիքներով և փորձով կարող է օգտակար լինել հարազատ քաղաքի զարգացմանը: Երիտասարդական կենտրոնի երկու կամավորներն այս պահին մասնակցում են երկու տարբեր ծրագրերի: Հայկ Էլիզբարյանը՝ Վրաստանում No Hate Speech Movement Armenia երիտասարդների փոխանակման ծրագրին, իսկ Ալվարդ Հարությունյանը՝ Գյումրիում...

Գյուղական տոնավաճառ Ուրցաձոր համայնքում

Գյուղական տոնավաճառ Ուրցաձոր համայնքում 09.12.2017

Հոկտեմբերի 9-ին Ուրցաձորի համայնքապետարանում անցկացվել է Սուրբ Ծննդյան տոներին նվիրված << ՄԵՐ ՍԵՂԱՆԻՑ ՁԵՐ ՍԵՂԱՆ>> գյուղական տոնավաճառը: Տոնավաճառին իրենց իսկ կողմից արտադրված գյուղմթերքով ներկայացել էեն Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։ Տոնավաճառի նպատայկն է եղել Միջոցառման նպատակն էր Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելը, ինչը կստեղծի եկամտի լրացուցիչ աղբյուր։ Տոնավաճառի ողջ ընթացքում կատարումներով հանդես են...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի  ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 08.12.2017

1950թ-ից ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։ Մարդու իրավունքներն ու ազատությունները կենսական արժեքներն են, որ պատվանդան են հանդիսանում առողջ ու զարգացած հասարակության ձևավորման համար։ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունն օրեցօր արձանագրում է հաջողություններ՝ դառնալով իրական ու սպառիչ արժեք։ Շնորհավորում եմ քաղաքական, աշխարհագրական ու ազգային սահման չճանաչող կարևորագույն այս օրվա կապակցությամբ և համոզված եմ,...

Սեմինար Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում

Սեմինար Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում 07.12.2017

Արտաշատի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում կկայացել է սեմինար, որին մասնակցել են Արարատի մարզի ակտիվ երիտասարդները, ՀԿ-ների ներկայացուցիչները։ <<Երիտասարդությունը`հանուն ժողովրդավար, թափանցիկ կառավարման եւ մարզային քաղաքացիական հասարակության առաջընթացի>> ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացը կրել է << Տեղեկատվության ազատություն․ օրենսդրություն և պրակտիկա >> խորագիրը։  

Դեկտեմբերի 7-ը  Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է 07.12.2017

1988թ-ից ի վեր հանրապետության բոլոր համայնքներում դեկտեմբերի 7-ը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Ամեն տարի այդ օրը վաղ առավոտից քաղաքացիներն ու պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը անմահացնող հուշակոթողների ու հուշաքարերիր մոտ։ Արարատ քաղաքում ևս այսօր համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխտակիցները աղետի 28-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշաքարի մոտ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32