Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Խորհրդակցություն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Խորհրդակցություն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 19.04.2018

Ապրիլի 18-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակացությունը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզի առողջապահական կազմակերպությունների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը նաև ներկա են եղել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար Մովսես Սավոյանը: Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է...

              Վանաշենի թիմը` սպորտլանդիայի  մարզային փուլի հաղթող

Վանաշենի թիմը` սպորտլանդիայի մարզային փուլի հաղթող 18.04.2018

Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացել է 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը: Մարզական արարողության բացմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Ողջունելով ներկաներին և մասնակիցներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից` մարզպետի տեղակալը արդեն իսկ հաղթանակ է համարել թիմերի` սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճելը և մաղթել նորանոր ձեռքբերումներ: Այնուհետև Իլյիչ Շադյանը և...

Ավարտվել է Ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվել է Ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը 17.04.2018

Արարատի մարզում կայացած <<Ընթերցման օլիմպիադա -2018 >>-ի մարզային փուլին մասնակցել է 50 դպրոցի 83 աշակերտ: 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվող օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներն, ըստ կանոնների, հնարավորություն են ունեցել իրենց նախընտրած ստեղծագործությունից ընթերցելու 10 տող` 2-3 րոպե տևողությամբ: Այս տարի աշակերտները օլիմպիադային ներկայացել են հայ և համաշխարհային հեղինակների` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Շիրվանզադեի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսանդր Բակունցի...

Ֆրանսիական Սեն Մարտեն Դըղ քաղաքի նվերը Խոր Վիրապ համայնքին

Ֆրանսիական Սեն Մարտեն Դըղ քաղաքի նվերը Խոր Վիրապ համայնքին 17.04.2018

Ապրիլի 17-ին Արարատի մարզի Խոր Վիրապ համայնք են այցելել Ֆրանսիայի Սեն Մարտեն Դեղ քաղաքի ներկայացուցիչները: Դեռևս 2001թ. Սեն Մարտեն Դեղ և Խոր Վիրապ համայնքի միջև սկսված բարեկամությունը խորը արմատներ ունի: Ֆրանսիացի բարեկամները Արարատի մարզ էին ժամանել որպեսզի  Խոր Վիրապ համայնքին նվիրեն <<Ռենո>> մակնիշի միկրոավտոբուս և երեք հեծանիվ, որոնք, ըստ Խոր Վիրապ համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի, օգտագործվելու է համայնքի զարգացման ծրագրերից մեկի` էկոտուրիզմի շրջանակներում:...

Համապետական չորրորդ շաբաթօրյակն Արարատի մարզում անցել է բարձր ակտիվությամբ

Համապետական չորրորդ շաբաթօրյակն Արարատի մարզում անցել է բարձր ակտիվությամբ 16.04.2018

Այսօր՝ ապրիլի 14-ին, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակումկայացած համապետական չորրորդ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները: ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի  հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում...

Արարատի մարզպետարանում  կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի խմելու ջրի ոլորտում առկա հիմնախնդիրները

Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի խմելու ջրի ոլորտում առկա հիմնախնդիրները 16.04.2018

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։ Ինչպես անցյալ տարի, այնպես էլ 2018թ․ այս ժամանակաշրջանում հրավիրված խորհրդակցության նպատակ՝ եղել համատեղ ուժերով քննարկել խմելու ջրի համակարգում հատկապես այս ժամանակահատվածում սրվող առկա խնդիրներն ու գտնել իրատեսական լուծումներ։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 19:33:37