Նորություններ

Վեդի համայնքում ընթանում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ 10.04.2018
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում Արարատի մարզի մի շարք համայնքներում ընթանում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ։ Այս պահին Վեդի համայնքում կառուցվում է ոռոգման ջրագիծ, որն իրականացվում է <<Արտաշատ>> ՋՕԸ-ի կողմից։ Ըստ <<Արտաշատ >> ՋՕԸ-ի՝ արդեն իսկ կառուցվել է նախատեսված 1050 մետր երկարությամբ ջրագծի կեսից ավելին։ Հավելենք, որ դեռևս մարտի վերջին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Ջրային...

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը` <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> 09.04.2018
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Հայուհի 2018>> կանանց մեծարման երեկոն։ <<Համազգային վստահություն>> խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում պարգևատրվել են հայրենանվեր գործունեությամբ, եռանդով և տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող կանայք։ <<Հայուհի 2018>> մրցանակաբաշխության <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի...

Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող 07.04.2018
Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ, օլիմպիադայի համակարգող Ալբերտ Պետրոսյանի՝ մարզային փուլին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված 3 թիմեր՝ Արտաշատի թիվ 1 հիմնական, Փոքր Վեդի և Դարակերտի համայնքների միջնակարջ դպրոցների թիմերը։ Թիմերը բաղկացած են 4 անդամներից՝ 3 տղա և 1 աղջիկ։ Երկու փուլով ընթացող մրցումների արդյունքում առավել...

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի 07.04.2018
<<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնն այս տարի ունեցել է 285 հազար մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Փառատոնի հանրապետական փուլն ամփոփվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած գալա համերգով։ Արարատցի դպրոցականները ասմունքի մրցույթ-փառատոնի շրջանակներում տարբեր տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել խրախուսական մրցանակների։ Այս տարի փառատոնի...

Շարունակվում են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները 06.04.2018
Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվուման, ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի ղեկավար Արայիկ Բաղրյանը եղել են Արտաշատի ԲԿ-ում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի պատվիրատվությամբ իրականացվող շրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է վիրաբուժական,...

Տեղեկատվություն 2018 թվականի մարտ ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.04.2018
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում մարտ ամսին գրանցվել է 114 ծնունդ (115 երեխա, 1 զույգ)։ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ մարտին ծնված 115 երեխաներից 65_ը տղա է, 50_ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ_ում գրանցվել է 29 ծնունդ, Արարատի ԲԿ_ում՝ 18, Վեդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 39 երեխա,Մասիսի ԲԿ_ում՝ 29:


