Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

            Հիմնանորոգվում է Արարատ գյուղի մանկապարտեզը

Հիմնանորոգվում է Արարատ գյուղի մանկապարտեզը 10.10.2017

Արարատ գյուղական համայնքի մանկապարտեզում 2017թ․ մայիսից մեծ թափով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն ընդգրկում են մանկապարտեզի հանդիսությունների սրահն ու հանգստի սենյակները, խաղասենյակները, խոհանոցն ու սանհանգույցները։ Ներքին աշխատանքներին զուգընթաց կատարվում են արտաքին շինարարակիան աշխատանքներ, բարեկարգվում է բակը։ Հիմնանորոգման ծախսերի 90 տոկոսը իրականացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների ֆինանսավորմամբ, ինչպես նաև ծրագրի ծախսերի 10 տոկոսը տրամադրվելու է...

Արարատի մարզի ներկայացուցիչը դարձել է   «Սասնա ծռեր» էպոսասացության ամենամյա հանրապետական փառատոնի մեդալակիր

Արարատի մարզի ներկայացուցիչը դարձել է «Սասնա ծռեր» էպոսասացության ամենամյա հանրապետական փառատոնի մեդալակիր 09.10.2017

Հոկտեմբերի 8-ին Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված հանրապետական ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը։ Արարատի մարզի ներկայացուցիչ Վաչե Հակոբյանը, ով սովորում է Սայաթ-Նովա համայնքի միջնակարգ դպրոցում, մրցույթի եզրափակիչ փուլում արժանացել է մեդալի։ Վաչե Հակոբյանից բացի փառատոնի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցում էր նաև...

Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների բացմանը  մասնակցել են Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները

Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների բացմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները 08.10.2017

Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը: Համաժողովն անցկացվում է Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ: Համաժողովի...

    Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել է  223 ծնունդ

Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել է 223 ծնունդ 07.10.2017

Արարատի մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 223 երեխա, 119-ը՝ տղա, 104-ը՝ աղջիկ։ Նախորդ ամսվա համեմատ Արարատի մարզում ծնունդների թիվն ավելացել է 26-ով։  

Ավարտին են մոտենում Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Ավարտին են մոտենում Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները 06.10.2017

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի մշակույթի տանն այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Դեռևս 2017թ․մայիսից սկսված վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից Արարատի մարզպետարանին հատկացված միջոցներով։ Այս պահին վերանորոգվել են մշակույթի տան գրադարանը, երգի, դաշնամուրի և ջութակի խմբակների համար նախատեսված սենյակները, պարային դահլիճը, ինչպես նաև աշխատասենյակներն ու սանհանգույցները։ Վերանորոգման աշխատանքներին համընթաց ընթանում են նաև մշակույթի տան խմելու...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական  ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2017

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ։ Շարունակելով կրթության ոլորտի ազգային ավանդույթները՝ դուք ամենօրյա գնահատելի աշխատանքով ձեր լուման եք ներդնում մեր կրթության ու մատաղ սերնդի զարգացման գործում։ Անմնացորդ նվիրում և անսպառ ջանք պահանջող նվիրական առաքելության ընթացքում դուք միշտ եղել եք կրթության ջահակիրները։ Հավատացած եմ, որ ձեր ավանդով ու հայրենասիրության ոգով դաստիարակված սերնդի շնորհիվ մենք ապագայում կառուցելու ենք էլ ավելի հզոր, զարգացած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32