Նորություններ

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ 19.03.2018
Մարտի 19-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղատնեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եղել են Վեդու ջրամբարի շինհրապարակում, այցելել աշխատանքների ղեկավարման կենտրոն և հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկել ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին ու կազմակերպմանը վերաբերող...
Մարտի 17-ին Վեդի քաղաքի մշակույթի տանը կայացած խորհրդակցության ժամանակ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել տարբեր ոլորտներում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն ու 2018թ․ Արարատի մարզի զարգացման ուղենիշները։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջինն անդրադարձել է Ֆինանսական բնագավառում իրականացված աշխատանքներին և ներկայացրել, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասով նախատեսված 6մլրդ 834.7 մլն դրամի...
Մարտի 17-ին Մասիսի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է 1-3րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Մասիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցների 16 թիմեր։ Ավանդույթի համաձայն՝ սպորտլանդիան մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական միջոցառման տարածաշրջանային փուլին ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը 17.03.2018
Նոր Խարբերդի № 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Խաչատրյանն <<Իմ աշխարհ>> գրքույկի հեղինակն է: Հայրենասիրության ու հացերգության թեմաներով ստեղծագործող պատանու ժողովածուում ներառված են նաև ուսուցչին, եկեղեցուն ու բնությանը նվիրված բանաստեղծություններ։ Ըստ Արտյոմի՝ իրեն ստեղծագործելու է մղել առաջին ուսուցչուհին՝ Լ. Ավագյանը, իսկ հետո՝ մայրենիի ուսուցչուհին` Գ. Արշակյանը, ով մեկ առ մեկ հավաքել ու հղկել է աշակերտի ստեղծագործությունները, և ծնողների ջանքերով...

Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 16.03.2018
Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքների հիմնական դպրոցների մոտ 50 աշակերտ այցելել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցի ընթացքում աշակերտներին ուղեկցել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը և դպրոցների զինղեկները։ Վարժարանում հյուրընկալված աշակերտները մի ամբողջ օր անցկացրել են այստեղ, ծանոթացել վարժարանի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև ուսումնական...

Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում 15.03.2018
Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ձեռնարկատիրական կրթության տարրերի կիրառմամբ օրինակելի դաս: Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում կազմակերպված բաց դասին ներկա են եղել <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Արարատի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Մանուշ Ռուշանյանը և այլ հյուրեր: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել միտքը հասկանալու, մտահաղացում ձևակերպելու...


