Նորություններ
Համայնքների բյուջեների քննարկումներ Արարատի մարզպետարանում 25.01.2018
Արարատի մարզպետարանում կայացել են համայնքների բյուջեների վերաբերյալ քննարկումներ, որոնց մասնակցել են համայնքների ղեկավարները, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության ներկայացուցիչները։ Ծավալված քննարկումների ընթացքում համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ ու առաջարկություններ բյուջեների կազմման գործընթացները սահուն կերպով իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես ցուցումներն ու ուղղորդումները վերաբերել են բյուջեների բաղկացուցիչ մաս կազմող տեղական...

Ոստանում կայացել է Բանակի օրվան նվիրված միջոցառում 25.01.2018
Հունվարի 25-ին Ոստանի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր <<Հայրենիքից դուրս, հայրենիքից զատ խաբուսիկ են բոլոր դրախտները>> խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ՀՀ Պն խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը, տարածքային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, ոստանցիներ։ Ոստանի դպրոցի ավագ դասարանների աշակերտների ջանքերով կազմակերպված միջոցառման ընթացքում...

Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոց.արվեստի ու արհեստի խաչաձևում 24.01.2018
Գեղեցիկի ու արժեքավորի սերմանման կրթօջախներից մեկը` Վեդու Գեղարվեստի դպրոցն իր հյուրընկալ ու ջերմ տանիքի տակ է համախմբում քաղաքի ու շրջակա համայնքների երեխաներին: Այստեղ գործող նկարչական, պարարվեստի, շախմատի, վարսահարդարման, դիզայնի, ռադիո-ինժեներական և դեկորատիվ կիրառական արվեստի ( կար ու ձև, մաքրամե, ժանյակ, գոբելեն, փայտի փորագրություն և այլն) խմբակներում սաները կրթվում ու ձեռք են բերում կյանքի ու կենցաղի համար կարևորագույն հմտություններ: Դպրոց հաճախելու հնարավորություն ունեն 6...

Աբովյան համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ 24.01.2018
Աբովյան համայնքը ամիսներ անց կունենա նոր մանկապարտեզ: Նախորդ դարի 60-ական թվականներից մինչ օրս մանկապարտեզ չունեցող համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Կառուցվող մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման>> ծրագրով (<<ՍՆՏԶ>>): Ըստ համայնքապետարանի` մանկապարտեզի կառուցման համար նախատեսված բյուջեն կազմում է 143.107.184.59 ՀՀ դրամ: Ավելացնենք...

Սեմինար` <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում 24.01.2018
Հունվարի քսանչորսին Արարատի մարզպետարանում անց է կացվել սեմինար, որին մասնակցել են Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ,մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ: <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարն իրականացվում է...

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է 24.01.2018
1924թ․ այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ բանաստեղծ Պարույր Սևակը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ բանաստեղծի հայրենի գյուղի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից ժամանած դպրոցականները, ուսուցիչներն ու սևակասերները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սևակի տուն-թանգարանում ամփոփված նրա շիրիմին և մասնակցում բանաստեղծին նվիրված ցերեկույթին։


