Նորություններ

Տրվել է Արտաշատի ամանորյա միջոցառումների մեկնարկը 28.12.2017
Արտաշատ քաղաքում դեկտեմբերի 28-ին մեկնարկել են տոնական միջոցառումները։ Արտաշատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական ծրագրի մեկնարկին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենյամինյանը, արտաշատցիներ։ Միջոցառման սկզբում Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը աղոթք է բարձրացրել առ Աստված և շնորհավորել բոլորին գալիք տոների...

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան 27.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: «2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները,...

Պարգևատրվել են տարվա լավագույն մարզիկներն ու մարզի շնորհալիները 22.12.2017
Դեկտեմբերի 22-ին Արարատի մարզպետարանում կայացել է պարգևատրման արարողություն, որի ընթացքում խրախուսվել են Արարատի մարզը ներկայացնող շնորհալի երեխաներն ու մարզաշխարհում հաջողություններ գրանցած մարզիկները։ Պարգևատրման արարողությանը նեչկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մշակույթի բաժնի ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհակալություն...

Համայնքային ծառայողների վերապատրաստումներր Արարատի մարզում 21.12.2017
<<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 20րդ հոդվածի համաձայն՝ 3 տարին մեկ համայնքային ծառայողները պարտադիր պետք է անցնեն վերապատրաստում։ Համայնքային ծառայողների գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Արարատի մարզպետարանում կայացել են համայնքային ծառայողների վերապատրաստման 9-օրյա դասընթացներ, որոնց մասնակցել են 41 համայնքային ծառայողներ։ Նրանցից 34-ը ներկայացրել են Արարատի մարզը, 3-ը՝ Վայոց Ձորը և 4-ը՝ Արագածոտնը։ Վերապատրաստման...

Կայացել է <<Դասական երաժշտության մարզային փառատոնը>> 21.12.2017
Դեկտեմբերի 21-ին Վեդի քաղաքում կայացել է <<Դասական երաժշտության մարզային փառատոնի>> գալա համերգը։ Փառատոնի սկզբում բացման խոսքով հանդես է եկել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Իլյիչ Շադյանը շնորհալի երեխաներին մաղթել է նորանոր հաջողություններ և ստեղծագործական նվաճումներ դասական երաժշտության ասպարեզում։ Այնուհետև, փառատոնի շրջանակներում, ելույթներով հանդես են եկել մարզի...



