Նորություններ

Հիմնանորոգվել է Նորամարգի միջնակարգ դպրոցը 04.12.2017
2017 թվականի սեպտեմբերից ամերիկահայ բարերար Մանուկ Տէյիրմէնճիյանի կողմից Նորամարգ համայնքի միջնակարգ դպրոցում իրականացվել է դպրոցի հիմնանորոգում, շրջակայքի բարեկարգում ու դպրոցի համար կենսական նոր ջրագծի անցկացում։ Դպրոցի հիմնանորոգման ավարտը Նորամարգում նշել են մեծ շուքով․ կայացել է տոնական միջոցառում, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ...
<<Ճանաչողական այց դեպի Մասիսի երիտասարդական կենտրոն>>-ի շրջանակներում Masis Youth Center-ի կամավորները РАСМ-ի անդամներին ծանոթացրել են քաղաքի հետ` այցը սկսելով Սբ. Գևորգ եկեղեցուց: Եկեղեցու ստեղծման պատմությանը ծանոթանալուց հետո երիտասարդները մասնակցել են Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի կողմից մատուցված օրհնության արարողակարգին: Մասիսի երիտասարդական կենտրոնում նրանց դիմավորել են երիտասարդական կենտրոնի կամավորները: Ճանաչողական այցի շրջանակներում կենտրոնի հյուրերը ներկայացրել են...

Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Հովտաշեն համայնքում 02.12.2017
Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների՝ Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Հայոց հավատի հիմնադիրների ու համազգային նշանակության օրը նշվել է նաև Հովտաշեն համայնքում։ Տոնն այստեղ նշանավորվել է մեկ այլ իրադարձությամբ ևս․ համայնքում նշվել է կառուցվող Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու ուխտի օրը, որին մասնակցել են համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը, բնակիչներ, հյուրեր։ Բազմաթիվ ուխտավորներ կիսակառույց եկեղեցում աղոթք են բարձրացրել առ...
ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությամբ, <<Մանկական հիվանդությունների ինտեգրված վարում>> ազգային ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման համակարգում աշխատող բուժանձնակազմի համար անցկացվում է <<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>> թեմայով հնգօրյա սեմինար։ Սեմինարն անցկացվում է առաջնային պահպանման հաստատությունների բուժանձնակազմի՝ երեխաների հսկողություն և...

Հայտարարություն 01.12.2017
ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արարատի մարզում դեկտեմբերի 2-3-ը կայանալու են ծրագրի եզրափակիչ՝ <<Հայաստա՛ն, իմ սեր>> համերգները։ Դեկտեմբերի 2-ին ժամը 14։00-ին Արարատ համայնքի մշակույթի տանը համերգային ծրագրով հանդես կգա <<Արեգ>> ավանդական երգի-պարի համույթը, Վեդու մշակույթի տանը՝ <<Արդվին>> ազգագրական երգի-պարի համույթը, իսկ Եղեգնավան համայնքում, ըստ ծրագրի, ելույթ կունենա Թաթուլ...
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի 15ա հասցեում գտնվող 500 քառ. մետր մակերեսով տարածքը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտին ամրացվել է ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ։ Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է...


