Նորություններ

Մասիս քաղաքում բացվել է բարեգործական ճաշարան 21.11.2017
Արարատի մարզի Մասիս քաղաքում Հայկական Կարմիր խաչi ընկերության ՀԿԽԸ) կողմից իրականացվել է հերթական բարեգործական ծրագիրը։ Դեռևս սույն թվականի մայիս ամսին առավել խոցելի տարեցների համար քաղաքում բացվել էր բարեգործական ճաշարան, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ օրեր առաջ: Ծրագիրը, որ իրագործվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, ընդգրկում է Մասիս քաղաքի և հարակից համայնքների շուրջ 80 շահառուի: Բարեգործական ճաշարանի բացման արարողությանը ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ...
Նոյեմբերի 16-18-ը Գյումրիում անցկացվել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը։ Համաժողովին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը, ինչպես նաև Արարատի մարզը ներկայացնող 15 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով; Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի և...

Ֆրանսիական << Servie>> ընկերության նվերն Արտաշատի բժշկական կենտրոնին 18.11.2017
Նոյեմբերի 17-ին ֆրանսիական << Servie>> դեղագործական ընկերությունը Արտաշատի ԲԿ-ում իրականացրել է իր հերթական բարեգործական ծրագիրը։ Ընկերության կողմից բժշկական կենտրոնին է տրվել ժամանակակից էլեկտրասրտագրության սարք։ Ըստ մասնագետների՝ սարքը ոչ միայն թույլ կտա կատարել ճշգրիտ վերլուծություն, այլև շտապ օգնության դեր կկատարի հատկապես ամառային և ձմեռային զորակոչի ընթացքում զինակոչիկների բժշկական զննում իրականացնելու ընթացքում։ Ավելացնենք, որ սա ընկերության ու Արարատի մարզպետարանի...
Արարատի մարզի երեք տարածաշրջանների՝ Արարատի, Արտաշատի և Մասիսի համայնքների բոլոր դպրոցների աշակերտներն ու Արտաշատի քոլեջի սաները մասնակցել են այս տարի <<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող փառատոնի տարածաշրջանային փուլին և, ըստ փառատոնի կանոնակարգի, հանդես եկել իրենց ընտրությամբ առանձնացված երկու ստեղծագործությամբ։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի՝ ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը...

Հովտաշատում կայացել է <<Երեխաները միջազգային խոհանոցում>> միջոցառումը։ 17.11.2017
Հովտաշատ համայնքի մանկապարտեզում կայացել է <<Երեխաները միջազգային խոհանոցում>> միջոցառումը։ Միջոցառման ընթացքում մանկապարտեզի 4 խմբերի սաները ներկայացրել են վրացական, իտալական, հնդկական և, իհարկե, հայկական խոհանոցի առանձնահատկություններն ու լավագույն ճաշատեսակները։ Երեխաների մեջ հյուրընկալության ու տարբեր ազգերի խոհանոցի առանձնահատկությունների ճանաչողական մշակույթի սերմանման նպատակով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ 17.11.2017
2017 թվականի նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Մասիս քաղաքի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ինտելեկտուալ մխաղ-հանդիպում: Մի քանի թիմերից բաղկացած մասիսիցի ուսանողներին էին միացել նաև քաղաքապետ Դ.Համբարձումյանը,փոխքաղաքապետերն ու քաղաքապետի օգնականը: Խաղը համեմված էր ինտելեկտուալ հարցադրումներով, ինչպես նաև թեժ ու հումորային քննարկումներով: Հանդիպման ավարտին քաղաքապետի կողմից, որպես օրվա նվեր, ուսանողներին սպասվում էր հաճելի կինոդիտում։


