Նորություններ
ՀՀ կառավարության 2017թ․ օոգոստոսի 27-ի որոշմամբ՝ կուրությունը կանխարգելելու նապատակով այսուհետ իրականացվելու են բնակչության առանձին խմբերում ընդգրկված անձանց կատարակտի վիրահատություններ։ Միևնույն ժամանակ հրապարակվել են այն բժշկական հաստատությունների ցանկը, որտեղ և կիրականցվեն վերոհիշյալ վիրահատությունները (Երևանում՝ <<Շենգավիթ>>ՓԲԸ-ն, <<Նաիրի>> ՓԲԸ-ն)։ Ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում պետք է տրամադրվի 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, տվյալ...

Արամայիս Գրիգորյանն ընդունել է <<Ձկնաբույծների միավորում>> ՀԿ-ի ներկայացուցիչներին 12.10.2017
Հոկտեմբերի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հովտաշատ համայնքի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը և մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանը։ Հանդիպման ընթացքում ձկնաբույծների կողմից բարձրացված հարցը վերաբերել է ձկնաբուծական տնտեսությունների օրինականացմանը, որն, ըստ տնտեսությունների ղեկավարների, նրանց կկանգնեցնի ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Ի դեպ,...
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Հովհաննես Եմիշյանը հոկտեմբերի 12-ին ներկայացրել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ, փրկարար ծառայության գնդապետ Արման Ամիրջանյանին։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը և Իլյիչ Շադյանը։ Մինչ այդ, ՀՀ ԱԻՆ նախարարի հոկտեմբերի 9-ի հրամանով՝ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության...
Հանրապետական ռազմամարզաական խաղերի շրջանակում հաղթող ճանաչված Արարատի մարզի երեք տարածաշրջանների թիմերը հոկտեմբերի 11-ին մասնակցել են խաղերի մարզային փուլին։ Արտաշատի քաղաքային մարզադաշտում Նոյակերտի, Նոր Ուղու, Այգեստանի, Արտաշատի ավագ դպրոցի, Նորամարգի և Մասիսի ավագ դպրոցի հավաքական թիմերը իրենց ուժերն են չափել նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում։ Մրցումների մարզային փուլի անկացմանն աջակցել է...
Իրազեկման հավաք Արարատի մարզպետարանում 11.10.2017
<<ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի>> անդամների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում հոկտեմբերի 10-ին կայացել է իրազեկման հավաք։ Հավաքին մասնակցել են զոհված ( մահացած ) զինծառայողների 15 և առաջին խմբի մեկ հաշմանդամ անօթևանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի...

Հիմնանորոգվում է Արարատ գյուղի մանկապարտեզը 10.10.2017
Արարատ գյուղական համայնքի մանկապարտեզում 2017թ․ մայիսից մեծ թափով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն ընդգրկում են մանկապարտեզի հանդիսությունների սրահն ու հանգստի սենյակները, խաղասենյակները, խոհանոցն ու սանհանգույցները։ Ներքին աշխատանքներին զուգընթաց կատարվում են արտաքին շինարարակիան աշխատանքներ, բարեկարգվում է բակը։ Հիմնանորոգման ծախսերի 90 տոկոսը իրականացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների ֆինանսավորմամբ, ինչպես նաև ծրագրի ծախսերի 10 տոկոսը տրամադրվելու է...


