Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն այցելել է Արարատի մարզ

Վարչապետն այցելել է Արարատի մարզ 08.08.2016

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը:...

,,ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚' համահայկական փառատոնը Արարատի մարզում

,,ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚' համահայկական փառատոնը Արարատի մարզում 01.08.2016

Հուլիսի 28-ին Արարատի մարզում մեկնարկեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան՚' համահայկական փառատոն-ծրագիրը: Համահայկական 3-րդ փառատոնին մարզ ժամանեցին պարի 14 խմբեր` Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից, Բելառուսից, Էստոնիայից, Արգենտինայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից:Երկու մասերի բաժանված խմբերն ելույթ ունեցան Արարատում և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և...

1 01.08.2016

 1

 Ճամբարային հանգստի երրորդ փուլը

Ճամբարային հանգստի երրորդ փուլը 28.07.2016

Այսօր Արարատի մարզի երեք տարածաշրջանների՝ սոցիալապես անապահով, բազմազավակ, ծնողազուրկ, հաշմանդամ և զոհված ազատամարտիկների ընտանիքների 100 երեխա վերջին՝ երրորդ փուլով մեկնեց Հանքավանի <<Խոտորջուր>> մանկապատանեկան-առողջարարական ճամբար։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ծնողների հետ զրուցելիս ընդգծեց, որ հայրենի կառավարությունը տարեցտարի մարզի երեխաների համար ավելի շատ տեղեր է հատկացնում ճամբարում հանգստանալու համար, ապա ավելացրեց, որ երեխաների առօրյան ճամբարում խիստ հագեցած է ու...

Արարատի մարզում էր Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

Արարատի մարզում էր Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 15.07.2016

Հուլիսի 15-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Այցը ճանաչողական էր։ Հանդիպման սկզբում Արարատի մարզպետը ողջունել է հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության համար և հույս հայտնել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև կապերի ամրապնդումն ու ջերմ հարաբերությունները առաջիկայում նոր ծրագրերի հիմք կհանդիսանան։ Բարձր գնահատելով առկա համագործակցությունը՝ Ռուբիկ Աբրահամյանը նաև համառոտ ներկայացրել...

       Ամառային զորակոչն  Արարատի զինկոմիսարիատում

Ամառային զորակոչն Արարատի զինկոմիսարիատում 13.07.2016

Հուլիսի 13-ին Արարատի զինկոմիսարիատում կայացած հերթական զորակոչին մասնակցել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Բացելով հանդիսավոր արարողությունը՝ Արարատի զինկոմ Գրիգոր Սայադյանը բարի ճանապարհ ու բարի ծառայություն է մաղթել տղաներին և հույս հայտնել, որ հայոց սահմանների պաշտպանները ծառայությունից կվերադառնան ռազմարվեստի մեջ հմտացած ու իմաստնացած: Հայոց բանակը համարելով զարգացած ու ամուր պետության գրավական՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նախ և առաջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:46:12