Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն  այցելել է սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր 07.05.2016

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ միասին մայիսի 6-ին այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր: Ռուբիկ Աբրահամյանը սկզբում ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների պայմաններին և խնդիրներին , զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Մարզպետը շնորհավորել զինծառայողներին գալիք տոնի կապակցությամբ , մաղթել խաղաղ ու անփորձանք ծառայություն , ուժ և համբերություն: Այնուհետև...

    <<Տաշիր>> հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը

<<Տաշիր>> հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը 04.05.2016

<<Տաշիր>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ դրամական օգնություն է հատկացվելու ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: Այս ծրագրի շրջանակներում մայիսի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանին: Արտակ Ճաղարյանը Ռուբիկ Աբրահամյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացված բարեգործական այս ծրագրի դրույթներն ու ասել, որ այն...

Արարատի մարզում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

Արարատի մարզում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 26.04.2016

Դեռևս վաղ գարնանը մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքները նոր թափ են ստացել ապրիլ ամսին։ Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կենսագործման ընթացքին անձամբ հետևելու և առկա խնդիրները տեղում ուսումնասիրելու համար Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին այցելել է մի շարք համայնքներ։ Էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման հետևանքով մի քանի պոմպակայաններում առաջացած աշխատանքների խափանումը վերացնելու հարցը բարձրացրած հողօգտագործողների ու...

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրվաշ միջոցառումներ Արարատի մարզում

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրվաշ միջոցառումներ Արարատի մարզում 24.04.2016

Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Արարատի մարզում մեկնարկել է Այնթապ համայնքում։ Ապրիլի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցել է Այնթապ և Խարբերդ համայնքներում կազմակերպված ցերեկույթներին և ծաղկեպսակներ դրել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին։ Ապրելու և արարելու գաղափարախոսությամբ լեցուն միջոցառումների ընթացքում այնթապցի ու խարբերդցի դպրոցականները ներկայացրել են հայ ժողովրդի անցած պատմական ուղին, անդրադարձել հայի մարդասեր ու պայքարող...

   Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին 22.04.2016

Ապրիլի 22-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այցելել են Արարատի մարզի 8 զոհված զինծառայողների ընտանիքներ, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհված զինծառայողների հարազատներին՝ ցուցաբերելով նաև դրամական օգնություն։ - Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  հերոսաբար զոհված մեր տղաների կորուստը անդառնալի է, իսկ նրանց գործը ՝ անմահ ու հպարտանալի։Հաստատապես իմացեք, որ ցանկացած հարցում մարզի ղեկավարությունը կանգնած է...

                  Աշխարհասփյուռ հայությունը հայ զինվորի կողքին է

Աշխարհասփյուռ հայությունը հայ զինվորի կողքին է 20.04.2016

Աշխարհասփյուռ հայությունը ապրիլյան պատերազմական օրերից հետո ապացուցեց, որ անգամ հայրենիքից հեռու շարունակում է ցավել հայի համար և կանգնել մայր հայրենիքի ու հայրենյաց սահմանների պաշտպանի կողքին: Օրերս հայրենասիրական  նախաձեռնությամբ են հանդես եկել  Աստանայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ: Ռոբերտ Մելիքյանի և Սոֆի Չիչոյանի գլխավորությամբ՝ Աստանան ներկայացնող մի խումբ հայեր օգնության ձեռք են մեկնել ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին ծավալված ռազմական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45