Նորություններ
Արարատի մարզպետարանի պարզաբանումը 16.06.2017
Ի պատասխան 16.06.2017թ. <<Հրապարակ >> օրաթերթում տպագրված <<Արարատում հերթը հասել է սփյուռքահայերին >> հոդվածի հայտնում ենք, որ Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 դպրոցի տնօրեն Ռուզան Հայրապետյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, այլ ոչ մարզպետարանի կողմից իրականացված ներքին աուդիտի արդյունքում: Դպրոցի մեկենաս, Ավստրիայում բնակվող Արշալույս Ճգնավորյանի և նախկին տնօրենի իրականացրած ֆինանսական գործարքների փաստաթղթերը...

Արարատի մարզպետարանը պարզաբանում է 15.06.2017
<<Չորրորդ իշխանություն>> թերթը հունիսի 14-ին, անդավաճան մնալով իր գործելաոճին, հերթական պատվերն է կատարել` տպագրելով հոդված, որն իրականության հետ բացարձակապես կապ չունի: Այս անգամ թերթի ձևակերպումը մենք կվերանվանենք այսպես. <<Անգրագետ պատվիրատուների և տգետ պատվեր կատարողների հերթական ձախողումը>>: <<Չորրորդ իշխանությունում>> հրապարակված <<Արարատի մարզպետը մարզպետարանը համարում է բարդակ>>...

Արամայիս Գրիգորյանն ընտրվել է Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ 14.06.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին։ Այցի նպատակն է եղել մասնակցել մարզի շախմատի ֆեդերացիայի նիստին, նոր նախագահի ընտրությանը, ինչպես նաև մարզպետի հետ քննարկել մարզում շախմատի զարգացմանն ուղղված հարցերը,առաջիկա անելիքները,առկա խնդիրների լուծման ուղիները: Սմբատ Լպուտյանի վարած նիստին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի մասնաճյուղի մարզիչները: Նիստի աշխատանքներին ներկա են գտնվել նաև մարզպետարանի...
Մեղվաբույծների խորհրդակցություն Արարատի մարզպետարանում 14.06.2017
Հունիսի 14-ին Արարատի մարզպետարանում մեղվաբույծների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունը վարել է <<Մեղվապահների ազգային ֆեդերացիայի>> նախագահ Ռոզա Ծառուկյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մեղվապահության բնագավառում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ու իրատեսական ուղիները։ Հանդիպման ընթացքում Արարատի մարզի մեղվաբույծներին են բաժանվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հատկացված <<Բիվարոլ>> կանխարգելիչ դեղամիջոցները։ Խորհրդակցության...

Աշխատանքային խորհրդակցություն 13.06.2017
Հունիսի 13-ին մարզպետ Արամայիս Գիրգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել տրված հանձնարարականների վերաբերյալ, իրենց ոլորտների ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Հարցերը վերաբերել են կրթության, գյուղատնտեսության, սոցիալական, ֆինանսական և այլ ոլորտներին։ Խորհրդակցության մասնակիցներին մարզպետ Ա.Գրիգորյանը...
Արարատի մարզպետարանի պաշտոնական հաղորդագրությունը 07.06.2017
Հունիսի 6-ին <<Փաստ>> օրաթերթը հայտնել էր, որ, ըստ իր աղբյուրների, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոց, ապա այն լուծարելու որոշում կայացրել՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով։ Արարատի մարզպետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Արտաշատի թիվ 3 դպրոցում իրականացված ստուգումներն աուդիտորական են և մարզպետարանի իրավասությունից բխող: Ավելացնենք նաև, որ <<Ներքին աուդիտի մասին>> օրենքի համաձայն՝ աուդիտորական...


