Նորություններ
Ավարտվել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 16.03.2017
Փետրվարի 22-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց գիտելիքներն են ստուգել 17 առարկաներից, որից 7-ը ընթացել են օնլայն ռեժիմով։ Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի ամփոփիչ տվյալներով՝ օնլայն ռեժիմով ընթացող Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Աստղագիտություն, Ինֆորմատիկա առարկաների մարզային փուլին մասնակցել է 211 աշակերտ, որոնցից հանրապետական փուլ է անցել 15-ը։ Իսկ ահա...
Բաց դռների օր Արարատի մարզի բժշկական կենտրոններում 15.03.2017
<<Բաց դռների օր >> առողջապահական բարեգործական ծրագրի շրջանակներում մարտի 2-6-ը Արարատի մարզի բժշկական կենտրոններում խորհրդատվություն է ստացել շուրջ 1458 քաղաքացի։ Առողջապահական այս ծրագիրը միտված է մարզի տարբեր համայնքների բնակիչների համար կազմակերպել անվճար հետազոտություններ ու տրամադրել անհրաժեշտ առողջապահական խորհրդատվություն կոկորդ-ականջաբանական, արյունաբանական, սրտաբանական, վիրաբուժական, սեռավարակաբանական, նյարդաբանական և այլ հիվանդությունների վերաբերյալ ու...
ՀՀ Արարատի մարզպետարանի հերքումը` հասցեագրված << Չորրորդ իշխանություն>> թերթին 10.03.2017
Հերքում Հարգելի խմբագրակազմ Ի պատասխան <<Չորրորդ իշխանություն>> թերթի 10.03.2017թ. <<Պահանջել է ՀՀԿ-ի համար 60 տոկոս ձայն ապահովել>> վերնագրով հոդվածի տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է...
<<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ գործադիր տնօրենի ազատման հետ կապված պարզաբանում 09.03.2017
Այս օրերին որոշ լրատվամիջոցներ կատարում են պատվերներ և խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրում հանրությանը, որը իրականության հետ բացարձակ կապ չունի: Պատվերներ իրականացնող լրատվամիջոցները, հարգալից մարդկանց անուններ շոշափելով, փորձում են ինքնահաստատվել: Տեղեկացնում ենք, որ <<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Հովհաննիսյանի ազատման մասին կարգադրությունը ամբողջովին օրինական է: Տնօրենը ազատման դիմում է ներկայացրել, որում նշել է, որ...

Տեղի է ունեցել Արարատի մարզխորհրդի առաջին նիստը 08.03.2017
ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում մարտի 7-ին կայացել է մարզխորհրդի 2017 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզպետի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ, զանգվածային...
Սիրելի ՜ կանայք՝ մայրեր, քույրեր, աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Նշանակալի է Ձեր դերը հայոց պատմության կերտման բոլոր քառուղիներում․ հավատքի ու հայրենիքի պաշտպանության, պետականության կերտման ու ամրակուռ ընտանիք ունենալու հայրենանվեր գործում դուք միշտ կանգնել եք զինվորի և զորավարի, ռամիկի ու ստեղծարարի կողքին։ Մարտի 8-ը ևս մեկ առիթ է մեր սերը, նվիրումն ու խոնարհումն արտահայտելու, մեր ընտանիքների ջերմության...


