Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային ճամբար` Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

Ամառային ճամբար` Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում 23.06.2015

Արդեն չորրորդ   տարին անընդմեջ  Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի նախաձեռնությամբ և Մասիս երիտասարդաց միության ծրագրով կյանքի է կոչվում ամառային ճամբարի գաղափարը, որն իր շուրջն է համախմբում հոգևոր-մշակութային ու ռազմահայրենասիրական գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին ու Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների     երեխաների: Ինչպես...

        Պատվոգրեր` առողջապահության ոլորտի նվիրյալներին

Պատվոգրեր` առողջապահության ոլորտի նվիրյալներին 22.06.2015

Հունիսի 22-ին   Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել Արարատի մարզի   առողջապահության ոլորտի   երկու տասնյակ   նվիրյալների: Ներկաներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ` Ռուբիկ Աբրահամյանը նրանց  շնորհակալություն է   հայտնել   նվիրված ու բարեխիղճ աշխատանքի   և ունեցած բարձրարժեք ավանդի համար` մաղթելով առողջություն, տոկունություն և կամք իրենց ընտրած   դժվարին ճանապարհի և...

                            Հանգիստը` <<Հեքիաթային կիրճում>>

Հանգիստը` <<Հեքիաթային կիրճում>> 19.06.2015

Հունիսի 19-ից Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա առաջին փուլով իր հանգիստը կանցկացնի Հանքավանի <<Հեքիաթային կիրճ >> մանկական-առողջարարական ճամբարում: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց շտապօգնության, ոստիկանության աշխատողների հետ` մեկ անգամ ևս ստուգելով կազմակերպչական աշխատանքները: Մարզի ղեկավարը ծնողների հետ զրուցելիս ասաց, որ մեր կառավարությունն առանձնահատուկ...

                                  Պոեզիայի օր Զանգակատանը

Պոեզիայի օր Զանգակատանը 18.06.2015

Պարույր Սևակի մահվան 44-րդ տարելիցի կապակցությամբ Զանգակատանը` նրա տուն –թանգարանում, ավանդական դարձած Պոեզիայի օր էր: Պոեզիայի օրվան մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,   մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, բաժնի աշխատողներ, Գրողների միության անդամներ Գագիկ Դավթյանը,   Մանասեն, Դարիկո Խաչատրյանը, Հուսիկ-Արան, Էմին Սահյանը, հյուրեր Սյունյաց աշխարհից, Արագածոտնից, Վայոց ձորից,...

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը 12.06.2015

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են նախորդ` ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2015 ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ընդլայնված նիստի ընթացքում   խոսվել է զորակոչի ամբողջ գործընթացի խիստ վերահսկողության, օպերատիվ կազմակերպման  ...

<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում

<<Անուշը>>` Արտաշատի դրամատիկական թատրոնի բեմում 05.06.2015

Հունիսի 5-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են   Արմեն Տիգրանյանի <<Անուշ >> օպերան: Հայ ժողովրդական երաժշտության լեզվով գրված առաջին լիավարտ օպերայի դիտմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,   Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, մտավորականներ, արտաշատցիներ: Վերին Արտաշատի երաժշտական դպրոցի սաները ինքնատիպ և հուզիչ կատարումներով ներկայացրել են Անուշի և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15