Նորություններ

Շահումյան համայնքում նշել են բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան օրը 17.06.2016
Հունիսի 17-ը շահումյանցիների համար ոգեկոչման օր է: Խորհրդանշական այս օրն է lույս աշխարհ եկել ծնունդով շահումյանցի Արտակ Համբարձումյանը: Մեծանուն բանաստեղծին նվիրված միջոցառմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,ինչպես նաև բանաստեղծի հարազատները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, շահումյանցիներ: Ամենամյա ցերեկույթի ընթացքում, որ կայացել է բանաստեղծի անունը կրող դպրոցի բակում, շահումյանցի դպրոցականները ներկայացրել են Արտակ Համբարձումյանի պոեզիան, ինչպես նաև կատարել նրա...

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է 17.06.2016
Պարույր Սևակի մահվանից՝ 1971թ- ից վեր հունիսի 17-ը նշվում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Հայ պոեզիայի հանճարեղ ներկայացուցչի հայրենի գյուղում՝ Չանախչիում, այժմ իսկ՝ Զանգակատանն են ամեն տարի հավաքվում նրա մտերիմները, հարազատներն ու պոեզիայի սիրահարները: Նրանք հավաքվում են, հարգանքի տուրք մատուցում Սևակի անմահ հիշատակին, ունկնդրում Սևակի պոեզիան, հիանում նրա իսկ ձեռքով գցած այգու փարթամ կանաչով: Ավանդույթի համաձայն՝ Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին ներկա է...

Արարատի մարզպետը ներկա է գտնվել Դիտակի մանկապարտեզի բացման արարողությանը 14.06.2016
Հունիսի 14-ին Դիտակ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Մանկապարտեզը վերանորոգվել է համայնքի ղեկավար Սուրիկ Սրապիոնյանի ջանքերով, <<Ժպիտ դեպի ապագա>> շվեյցարական հիմնադրամի ֆինանսավորմամբ ու <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի >> հասարակական կազմակերպության համակարգմամբ, իսկ պահպանման ծախսերը հնարավոր է եղել իրականացնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի առաջարկությամբ և ՀՀ...

Հայանիստում անցկացվել է զոհված ազատամարտիկներին նվիրված միջազգային հուշամրցաշար 14.06.2016
Հունիսի 14-ը Արարատի մարզի Հայանիստ համայնքում նշանավորվել է երկու մարզական իրադարձությամբ․ համայնքում բացվել է <<Արարատ >> մարզական ակումբը, որտեղ էլ նույն օրը անցկացվել է հովտաշատցի զոհված ազատամարտիկներին նվիրված միջազգային հուշամրցաշար։ Բացման արարողությանն ու հուշամրցաշարի անցկացմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ <<Արարատ >> մարզասրահի բացման արարողության սկզբում տնօրեն Սարմեն Եղյանը ներկայացրել է մարզական այս կենտրոնի առկայության...

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր 13.06.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը: Աշխատանքային քննարկմանը...

Հերթական խորհրդակցությունը <<Մասիս>> ՋՕԸ-ում 09.06.2016
Հունիսի 9-ին Մասիս ՋՕԸ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ջրային համակարգի պատասխանատուներ։ Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է ներկաներին և ասել, որ հաճախակի...


