Նորություններ

Բարձրաշենցիները մեծարել են իրենց հերոսներին 17.05.2016
Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից են Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչներ, ժամկետային զինծառայողներ <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճան շքանշանի և Արիության Մեդալի արժանացած Նարեկ Մալխասյանը, ով նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը և Մանուկ Սրկոյանը, ով ցուցաբերած քաջության համար արժանացել է Արիության մեդալի։ Մայիսի 17-ին հարազատ ծննդավայրում քաջարի զինվորների մեծարման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ...

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին 10.05.2016
Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց Արարատի մարզ այցելության նպատակն է զորակցություն հայտնել և նյութական աջակցություն ցուցաբերել Արարատի մարզից ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները այդ...

Հաղթանակի և խաղաղության տոնը Արտաշատում 10.05.2016
Մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հաղթանակի օրը: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, մարզպետարանի , քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, կրթական,մշակութային և առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների...

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 08.05.2016
Հարգելի հայրենակիցներ Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը: Քաջ և հայրենասեր ժողովրդի հաղթանակների ամիս է մայիսը, մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է Մայիսի 9-ը: Ամեն տարի այս հրաշալի օրը ազգին բնորոշ համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով մենք տոնում ենք այն հաղթանակները, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր վճռորոշ հաջողություններն ու նվաճումները: Մեզ պարտադրված պատերազմներում շարունակում ենք ապացուցել, որ պատրաստ ենք ցանկացած պահի...

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր 07.05.2016
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ միասին մայիսի 6-ին այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնք և պաշտպանական դիրքեր: Ռուբիկ Աբրահամյանը սկզբում ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների պայմաններին և խնդիրներին , զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Մարզպետը շնորհավորել զինծառայողներին գալիք տոնի կապակցությամբ , մաղթել խաղաղ ու անփորձանք ծառայություն , ուժ և համբերություն: Այնուհետև...

<<Տաշիր>> հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը 04.05.2016
<<Տաշիր>> հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ դրամական օգնություն է հատկացվելու ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին: Այս ծրագրի շրջանակներում մայիսի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանին: Արտակ Ճաղարյանը Ռուբիկ Աբրահամյանին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացված բարեգործական այս ծրագրի դրույթներն ու ասել, որ այն...


