Նորություններ

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարն այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց 07.12.2015
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարության կողմից դպրոցական սնունդ ծրագիրը երեք մարզերում (Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք) Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրից ստանձնելուց տասնմեկ ամիս անց Ռուսաստանի ֆինասների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակն այցելել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց և ծանոթացել վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետարանի...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 03.12.2015
Հարգելի հայրենակիցներ, 1992 թվականից ի վեր, համաձայն ՄԱԿ- գլխավոր ասամբլեայի բանաձևի, դեկտեմբերի 3-ը Հայաստանում, ինչպես նաև աշխարհի ավելի քանի 100 երկրում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին սահմանափակ կարողություն ունեցող անձանց ներգրավվածության հարցում անչափ էական է յուրաքանչյուրիս աջակցությունն ու պատրաստակամությունը։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ առողջական վիճակից ունենա ոչ միայն...

Նոյեմբերի 28-ին նշվել է Ս․ Առաքյալների հիշատակության օրը 28.11.2015
Ս․ Թադեոսը և Ս․ Բարդուղիմեոսը Քրիստոսի 12 առաքյալներից էին, որ գալով Հայաստան՝ քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին՝ արժանանալով <<առաջին լուսավորիչներ>> կոչմանը։ Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում։ Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն։ Ամեն տարի Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ՝ ի հիշատակ Ս․ Առաքյալների։ Հայ Առաքելական...

Հուշարձան-կոթող՝ Արալեզի տոնին 27.11.2015
1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ Արևմտյան Հայաստանի Արալեզ գյուղի տաճկահայերը վերաբնակեցվեցին Արարատի շրջանի Ղարալար գյուղում ,և այն հետագայում վերանվանեցին Արալեզ՝ ի պատիվ հայրենի ծննդավայրի : Երեկ՝ Արալեզի օրը, համայնքը նշանավորեց <<Գոյապայքար-վերածնունդ>> հուշակոթողով՝ ի հիշատակ եղեռնի և արցախյան ազատամարտի նահատակների : Հանդիսավոր օրվա կապակցությամբ Արալեզում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը , ԱԺ պատգամավորեր Արայիկ Գրիգորյանը , Լեռնիկ Ալեքսանյանը,...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված այս խորհրդակցության ընթացքում ակնկալում եմ, որպեսզի մենք քննարկենք ոչ միայն այն խնդիրները, որոշակի դժվարությունները, որոնք առաջացել են առատ...

Զորակում բացվել է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին 26.11.2015
Նոյեմբերի 25-ին ամբողջ հայությունը նշում էր ՀՀ Ազգային հերոս, Արցախյան գոյամարտի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի ծննդյան 58 ամյակը։ Քաջազուն հրամանատարին ու հայորդուն մեծարել են նաև Զորակ համայնքում․ Զորակի միջնակարգ դպրոցի բակում բացվել է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, Աժ պատգամավորներ Կարինե Պողոսյանը և Ռուզան Մուրադյանը, Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերները, համայնքների...


