Նորություններ

Վարչապետն այցելել է Արարատի մարզ՝ լսել խաղողագործների մտահոգությունները բերքի մթերման հետ կապված 26.09.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի...

<<Հայ ճարտարապետների միության>> անդամները հյուրընկալվել են Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում 25.09.2015
Սեպտեմբերի 25-ին Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը հյուրընկալել է դպրոցի բարերարներին` << Հայ ճարտարապետների միության>> 50 անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Հանդիպման սկզբում դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին դպրոցին ցուցաբերած...

Տոնական համերգ` նվիրված անկախության 24 –րդ տարեդարձին 22.09.2015
Սեպտեմբերի 21-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքում կայացել է Հայաստանի հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված համերգ: Տոնական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, զինվորներ, հյուրեր: Համերգը կայացել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի...

Բանախոսություն-քարոզխոսություն` <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչների մասնակցությամբ 20.09.2015
Սեպտեմբերի 20-ին Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը վարել է բանախոսություն` նվիրված Սուրբ Մյուռօրհնեքի խորհրդաբանությանը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ անցկացվող բանախոսության ընթացքում Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ներկայացրել է Սուրբ Մյուռոնօրհնեքի խորհրդաբանությունը` խոսելով նաև պատմության, բաղադրության...

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> 19.09.2015
<< Մենք մեր զինվորի կողքին ենք >> ծրագրով Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, մարզի երեք` Արտաշատ, Մասիս, Արարատ տարածաշրջանների հավատավոր ժողովրդի, մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների և գյուղապետերի նախաձեռնությամբ` սեպտեմբերի 16-ի երեկոյան եկեղեցիներում կուտակեցին Արարատյան դաշտի բերք ու բարիքներից, ավելացրին ծխախոտ, քաղցրավենիք, թեյ սուրճ, հանգանակությամբ կուտակվեց նաև դրամ: Սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան բեռնավորված մեքենաները հոգևոր հովիվների ուղեկցությամբ...

Արարատի մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին 19.09.2015
Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Երևանի <<Արարատ>> գինու-կոնյակի-օղու կոմբինատի Մասիսի մթերման կայանում: Այցի շրջանակներում մարզի ղեկավարը ծանոթացել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքներին, զրուցել մարզի տարբեր համայնքների խաղողագործների հետ, որոնք հավաքվել էին 2015թ. աշնան խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործարանի հետ իրենց պայանագրերը հստակեցնելու համար: Արարատի...


