Նորություններ

Մեկնարկել է ամառային զորակոչը 03.07.2015
Հուլիսի 1-ին մեկնարկել է ամառային զորակոչը: Հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից հայրենի սահմանների պաշտպանության համար ծառայության են մեկնել 18 տարին լրացած պատանիները: Հուլիսի 2-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ներկա են եղել Արտաշատի Զինվորական կոմիսարիատում կազմակերպված միջոցառմանը: Մարզպետին ուղեկցել է մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Ողջունելով ներկաներին` Արարատի...

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մասնակցել է Արարատի Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը 03.07.2015
Հուլիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի Արտաշատ քաղաքում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի և ՃԿԿ պետ, փ/ծ կապիտան Զորիկ Մարգարյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց նորաբաց Ճկկ-ում, ծանոթացավ իրավիճակային կենտրոնին, խորհրդակցությունների և կապի...

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> միջոցառումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում 03.07.2015
Հուլիսի 3-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագրի ևս մեկ միջոցառում: Այս անգամ դրամական օժանդակություն են ստացել զինծառայության ընթացքում վիրավորված և 3-րդ հաշմանդամության կարգ ունեցողները: Մինչ դրամական օգնության հանձնումը` Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանը և միջոցառմանը ներկա այլ հոգևոր հայրեր բժշկության աղոթք են կարդացել` հայցելով Աստծո ողորմածությունն ու օրհնությունը ...

Ցավ և հիշողություն 03.07.2015
Հունիս 3-ին Արտաշատի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանի նախաձեռնությամբ `<<Հիշողություն և ցավ>> նշանաբանով, կայացավ վետերանների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,մարզպետի տեղակալներ Իլյիչ Շադյանը, Աշոտ Մուրադյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանը, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Բացելով միջոցառումը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ հայրենական Մեծ պատերազմը վերջին ռումբով չավարտվեց, նա հոգու...

Համահայկական 6-րդ խաղերին ընդառաջ 02.07.2015
Օգոստոսի 2-13-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում կմեկնարկեն Համահայկական խաղերը: Համահայկական խաղերը, որին մասնակցում են Հայաստանի և աշխարհի տարբեր քաղաքների հայ աթլետներ, անցկացնում է վերոհիշյալ խաղերի կոմիտեն` Իշխան Զաքարյանի նախագահությամբ: Արտաշատի մարզադաշտում կմրցեն Հայաստանի բոլոր քաղաքների աթլետիստները. այդ սպորտաձևն անցկացնելու համար Արտաշատի մարզադաշտը համապատախանում է բոլոր չափանիշներին: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը`...

<<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը` Արարատի մարզում 01.07.2015
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ արդեն 2-րդ տարին կյանքի է կոչվում <<Մենք մեր զինվորի կողքին ենք>> ծրագիրը, որի նպատակն է հոգևոր և մարմնական օժանդակություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին և զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Հունիսի 30-ին Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում ...


