Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ 18.03.2014

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւԱՇՊ ՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ Մարտի 18-ին <<Միասին>> հասարակական կազմակերպությունն Արարատ քաղաքի մշակույթի տանը բացեց Հաշմանդամություն Ունեցող Անձանց Շահերի Պաշտպանության գրասենյակ (ՀՈւԱՇՊ): Վերոհիշյալ գրասենյակի բացմանը ներկա էին դոնոր <<Հույսի կամուրջ>>, <<Առաքելություն Արևելք>> Հայաստան, <<Սկարպ>> հասարակական կազմակերպությունները, Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը, մարզպետարանի <<Կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության>>...

Քաղաքացիների ընդունելություն 13.03.2014

2014թ. մարտի 12-ին ՀՀ Արարատի մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելությանը մասնակեցին 24 քաղաքացիներ, որոնցից 5-ը դիմել էր աշխատանքի տեղավորման, 8-ը` ֆինանսական աջակցության, 1-ը` առողջության հետ կապված, մյուսները` տարաբնույթ հարցերով: Քաղաքացիներից 6-ի խնդրանքը բավարարվել է, 4-ն` ընթացքի մեջ է: Ընդունելությանը ներկա մարզպետարանի աշխատողներին, համայնքապետներին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև ենթակառուցվածքների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՈՒՂԵՐՁ 07.03.2014

Սիրելի մայրեր և քույրեր, շնորհավորում եմ ձեզ` տոնական միամսյակի առիթով: Ի վերուստ ձեզ տրված մարդկային ցեղի շարունակողի աստվածային շնորհից բացի, մեր ազգի կյանքն այսօր դուք զորացնում եք այն մեծ ավանդով, որ ներդնում եք մատաղ սերնդի դաստիարակության, հայ ընտանիքի ամրության, պահպանման հայրենանվեր գործում: Մեր դժվարին պատմության ճանապարհին հայ մայրերը, քույրերն ու դուստրերը ջանք ու նվիրում են ներդրել` հանուն մեր ժողովրդի լուսավոր գալիքի: Իմ մաղթանքն է, որ հայ կանայք նույն նվիրումով, քաջառողջ ու եռանդաշատ շարունակեն իրենց ազգապահպան առաքելությունը` ազգին տալով շատ բալիկներ, կրթված քաղաքացիներ: Թող տոնական այս միամսյակն ուրախություն ու լուսավորություն, խինդ ու սեր բերի կանանց սրտերին, նրանց օջախներին: Նորից ու նորից շնորհավորում եմ ձեր տոնական միամսյակը սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր: ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ` ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 06.03.2014

Մարտի 4-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանդիպեց Արտաշատի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: Քաղաքապետը մարզպետին ներկայացրեց կատարված աշխատանքները և գոյություն ունեցող խնդիրները: Մարզպետը տեղեկացավ, որ քաղաքն ամբողջովին գազաֆիկացված է և լուծված է ջրամատակարարման հարցը: Սակայն քաղաքն ունի փողոցների բարեկարգման, ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանն առնչվող խնդիրներ: Քննարկվեցին նաև քաղաքի սանմաքրման և աղբահանության վերաբերյալ հարցը: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարեց տասնօրյա ժամկետում վերացնել վերոհիշյալ բնագավառներում գոյություն ունեցող թերությունները: Ավելացնել աղբարկղերի քանակը, խիստ վերահսկողություն սահմանել սանիտարական մաքրման աշխատանքների կատարման ընթացքի վրա: Մարզպետը հույս հայտնեց, որ տրված հանձնարարականները, մեկ ամսվա ընթացքում կկատարվեն հավուր պատշաճի:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 06.03.2014

Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետը քննադատեց քաղաքապետարանի աշխատակազմին` քաղաքի վարչական տարածքի սահմանների ճշգրտման և հողի հարկի հավաքագրման գործում առկա թերությունների համար և ընդգծեց հարցի լուծման հրատապությունը: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետներ` ճարտարապետ Հ. Դավթյանին, ֆինանսական և գանձումների բաժնի պետի տեղակալ Մ. Բարսեղյանին, իրավաբան Գ. Գեղամյանին հանձնարարեց զբաղվել համայնքի վարչական տարածքում գտնվող հողերը իրավաբանական անձանց կողմից զբաղեցնելու և հողի վարձերի գանձման հարցերով: Մարզպետն նշեց, որ քաղաքում վատ է կատարվում աղբահանությունը, սանիտարական վիճակը պատշաճ մակարդակի չէ: Թեև փողոցները և մայթերը մաքրվում են, բայց քաղաքը հեռու է բարետես լինելուց: Ա. Գրիգորյանը այս ուղղությամբ ևս տվեց կոնկրետ հանձնարարականներ կոմունալ ձեռնարկության ղեկավարին և այլ պատասխանատու անձանց: Մարզի ղեկավարը անդրադարձավ աշխատանքային կարգապահությանը և աշխատողների կողմից իրենց պարտականությունների դեռևս ոչ լիարժեք կատարմանը, ապա հորդորեց աշխատակազմի ղեկավարին և բաժինների պետերին` հետամուտ լինել և ամենօրյա հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության ուղղությամբ: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը պահանջեց հսկողություն սահմանել մանկապարտեզների աշխատանքների, ինչպես նաև մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի, քանակի և կալորիականության վրա: Քննարկվեց նաև ավտոտնակների հարցը: Քաղաքում կան ավտոտնակներ, որոնց սեփականատերերը ճանաչված չեն: Հանձնարարվեց ճշտել նաև ավտոտնակների տերերի հասցեականությունը և նրանց իսկությունը, կատարել հարկերի գանձում, հսկողություն սահմանել ավտոտնակների մերձակա տարածքների սանիտարական վիճակի վրա: Մարզպետը հորդորեց հաշվառել ապօրինի հողատարածքները և դրանք կարգավորել` օրենքի պահանջներին համապատասխան: Հանձնարարվեց նաև մինչ ասֆալտապատման աշխատաքների սկիզբը, քանդված փողոցներում, հատկապես ՈԿՖ-ի բանավանում, կատարել փոսալցումներ: Հանդիպումից հետո Արարատի քաղաքապետարանի աշխատակազմը ձեռնամուխ է եղել նշված հանձնարարությունների կատարմանը:

Արարատի մարզպետն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 28.02.2014

    Փետրվարի 27-ին ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետարանում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: Դեսպանին ուղեկցում էր Բելառուսի դեսպանատան առևտրա-տնտեսական , գիտատեխնիկական և ներդրումային հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան:Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը:     Մարզպետ Ա.Գրիգորյանը ջերմ ողջունեց հյուրերին, նշելով, որ Բելառուսի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46