Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 20.02.2015

Շարունակվում է մարզում գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը: Արարատի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Վեդիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Արարատի   և Վեդիի տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ՋՕԸ-երի տնօրենները: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ այս պահին մեծապես կարևորվում է մարզում գյուղատնտեսական տարվա...

Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսությանը

Արարատի մարզպետը մասնակցել է ՀՀ Զինված ուժերի 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսությանը 19.02.2015

Զինված   ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զորամասում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է...

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում 18.02.2015

Փետրվարի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, համայնքապետեր, Արտաշատ և Ազատ  ՋՕԸ-երի տնօրենները: Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու...

Տեառնընդառաջը Արարատի մարզի համայնքներում

Տեառնընդառաջը Արարատի մարզի համայնքներում 17.02.2015

Փետրվարի 13-ին Արարատի մարզի տարբեր համայնքներում մեծ շուքով նշեցին Տեառնընդառաջը: Գոռավանում միջոցառումն սկսելուց առաջ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց այս   տարի հիմնանորոգված գյուղապետարանի շենքի օրհնությունը: Նորապսակների վրա օրհնված ջուրը ցողելուց, աղը, հացը ճաշակելուց հետո մշակույթի տան հրապարակում զույգերը նահատակների հուշակոթողին ծաղիկներ դրեցին: Տեր Հովակիմը և 31 զույգ նորապսակները միաբերան առ Աստված առաքեցին...

Աշխատանքային խորհրդակցություն Մասիս ՋՕԸ-ում

Աշխատանքային խորհրդակցություն Մասիս ՋՕԸ-ում 13.02.2015

  Մասիս ՋՕԸ-ում տեղի  է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:  Մասիս ՋՕԸ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ  Հայկազ Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Մասիսի  ՋՕԸ-ի պետ Վարդան...

Արարատի մարզպետը մասնակցել է նորակոչիկների երդման արարողությանը

Արարատի մարզպետը մասնակցել է նորակոչիկների երդման արարողությանը 09.02.2015

   Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը  Արտաշատի Կապի ուսումնական  գումարտակում մասնակցել է  նորակոչիկների երդման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ՀՀ ՊՆ Կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը,  բարձրաստիճան սպաներ և հյուրեր: Միջոցառման մեկնարկը տրվել է Արտաշատի Կապի ուսումնական գումարտակի հրամանատարի զեկույցով: Այնուհետև նորակոչիկները անձնվիրաբար ծառայելու և հանուն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-15 11:05:19