Նորություններ

Ճապոնիայի դեսպանատունը` Արարատի մարզի դպրոցներին 21.01.2015
<< Զարգացում և բարեկեցություն>> ՀԿ-ն և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը կնքեցին պայմանագիր, որով նախատեսվում է Grassroot Human Security Projects ծրագրի շրջանակներում Արարատի մարզի 25 կարիքավոր դպրոցներին ապահովել դպրոցական կահույքով: Ստորագրման արարողությանը ներկա էին Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար պարոն Մինորու Կիուտին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն և դեսպանատան առաջին քարտուղար Յամագիշի...

Մեկնարկեց ձմեռային զորակոչը 20.01.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հունվարի 20-ին ՀՀ ՊՆ Արարատի զինկոմիսարիատում մասնակցել է ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Մարզի ղեկավարին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, մարզի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի` զինակոչիկներին ուղղված ողջույնի խոսքով: Մարզպետը ապագա...

Ուշադրության կենտրոնում են ազատամարտիկների ընտանիքները 16.01.2015
Հունվարի 15-ին Արարատ քաղաքում <<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ԵԿՄ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, հյուրեր: <<Զոհված և վիրավոր ազատամարտիկներին աջակցող>> հկ-ի նախագահ, զոհվածի այրի Էմմա Կորնիենկոն շնորհակալագիր հանձնեց Արարատի մարզպետ Ռուբիկ...

<<Բարդիները>>` Արտաշատի բեմում 30.12.2014
Դեկտեմբերի 27-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աջակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդես եկավ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանի անվան <<Բարդիներ>> պարային համույթը: Պարուհիները հանդես եկան 11` <<Էնզելի>>, <<Կակաչներ>>, <<Արտաշատ>> և այլ պարերի կատարումներով: Խստապահանջ հանդիսատեսը` մարզի բոլոր տարածաշրջանների գեղարվեստի, արվեստի, երաժշտական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցչական...

Այցելություն Կապի ուսումնական գումարտակ 30.12.2014
Դեկտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Արտաշատի Կապի ուսումնական գումարտակ: Մարզպետին ուղեկցում էին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: Կապի ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանը դիմավորեց հյուրերին, ապա համատեղ դիտեցին զինվորների հանդիսավոր քայլերթը: Մարզպետը Կապի ուսումնական գումարտակի հրամանատարին հանձնեց ամանորյա նվերները: Արդեն սեղանի շուրջ նա...
Սիրելի հայրենակիցներ, ավարտվում է 2014 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի, արարման տարի էր: Մեր երկիրը էլ ավելի առաջ գնաց մեր ջանքերով, գյուղացու չարչարանքով ու մանկավարժի վաստակով, բժշկի նվիրումով ու գիտնականի մտքի թռիչքով, ձեռնարկատիրոջ համառությամբ: Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Թող 2015-ը խինդ ու երջանկություն, նոր եռանդ ու երազանք պարգևի բոլորին,նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը: Թող Ամանորի թարմ շունչը մտնի...


