Նորություններ

Հանրային լսումներ` Վանաշենում 24.11.2014
Նոյեմբերի 21-ին Վանաշեն համայնքում Արտաշես Գրիգորյանը մեկ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն տվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մանկապարտեզի դահլիճում կայացած հաշվետվությանը ներկա էին համայնքի անդամները, շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարները: Մինչ հաշվետվության սկսելը, մարզպետը շրջայց կատարեց հիմնանորոգված մանկապարտեզի սենյակներում, ծանոթացավ պայմաններին: Հանդիսությունների դահլիճում...

Բաց դռների օր Արևշատ համայնքում 24.11.2014
Նոյեմբերի 22-ին Արարատի մարզի Արևշատ համայնքում << ԱՐԴԱ>> բժշկական-բարեգործական կազմակերպությունն անցկացրեց բաց դռների օր: Արևշատի և շրջակա համայնքների` Աբովյանի, Լանջազատի, Բարձրաշենի բնակիչներին սպասարկում էին Երևանից ժամանած տասը մասնագետներ` մանկաբույժ, վիրաբույժ, թերապևտ, ստոմատոլոգ` մանուկների և մեծահասակների համար: Երևանից ժամանած մասնագետներին օգնում էր նաև վերոհիշյալ համայնքների ...

Կգործի Ազգային ծրագիրը 20.11.2014
Նոյեմբերի 19-ին Արարատի մարզպետարանում տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողների, շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև ճյուղային ինստիտուտի ներկայացուցիչների` Սերգեյ Մասլովի, Մելքոն Գասպարյանի մասնակցությամբ կայացավ սեմինար: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ներկաներին հանգամանալից բացատրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից Ազգային ծրագրին անցնելու կառավարության որոշումը և այդ ուղղությամբ...

Մեկնարկեց մրցույթ-փառատոնը 19.11.2014
Նոյեմբերի 18-ին մարզկենտրոն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկնարկեց << ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնը>>, որն այս անգամ նվիրված էր մեծն Թումանյանի և Իսահակյանի հոբելյաններին: ...

ՀԱՂԹԵՑԻՆ ԱՐԱՐԱՏՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ 18.11.2014
Աշխարհահռչակ կինոռեժիսոր, հասարակական և մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված <<Փարաջանովի հետադարձ լույսը>> միջոցառումների շարքը Արարատի մարզում մեկնարկեց 2014-ի ապրիլին: Նախընտրական փուլում հանձնախումբն ընտրել էր 60 աշխատանքներ, որոնցից շահած 29–ը ցուցադրվեցին մարզային փուլում: Նոյեմբերի 12-ին Ազգային Ժողովի ճեմասրահում կայացավ հանրապետական փուլը, որտեղ, բացի շահած վեց աշխատանքներից, ներկայացվեցին վերոհիշյալ ստեղծագործությունները`...

Արտաշատ–Քլամար բարեկամության կամրջով 17.11.2014
Նոյեմբերի 5-12-ը Ֆրանսիայի Քլամար և Արտաշատ քույր քաղաքների կոմիտեի հրավերով Քլամար մեկնեց Արտաշատ քաղաքի շախմատիստների թիմը` մարզիչ Միքայել Մարտիրոսյանի գլխավորությամբ: Արտաշատի պատվիրակությանը դիմավորելու էին եկել Քլամարի քաղաքապետարանը, Քլամարի փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, ով մեկ ամիս առաջ այցելել էր Արտաշատ, հայ համայնքը` Ստեփան Յազմալյանի գլխավորությամբ: Ընդունելությունը չափազանց ջերմ էր: Շախմատի թիմը` Հայկ Մարտիրոսյանը, Նարեկ Դզոյանն, Աննա Սարգսյանը, Մարիամ Խաչատրյանը, երկու օր...


